Փա­շի­նյա­նը «հիբ­րի­դա­յին հե­ղաշրջ­ման» օրա­կար­գի շղար­շի ներ­քո փոր­ձում է քո­ղար­կել իր ձա­խո­ղում­նե­րը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2018 թվականի ընթացքում իր պիկին հասած հանրային տրամադրությունների էյֆորիան այլևս չկա, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ներկայիս իշխանությունների համար սեփական վարկանիշը պահելու տեսանկյունից։ 

Եթե նախկինում Փաշինյանին հաջողվում էր դրական փոփոխությունների վերաբերյալ հանրային սպասումներ գեներացնել, ապա ներկա փուլում այն դժվար է լինելու։ Խնդիրն այն է, որ վարչապետը ժամանակի ընթացքում տարբեր օրակարգեր է բերում առաջին պլան։ 

Վերջինս իշխանափոխությունից ի վեր խոսում է կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի, անցումային արդարադատության ներմուծման, տնտեսական հեղափոխության, ներդրումների ներգրավման և Հայաստանի ֆանտաստիկ զարգացման և այլ հարցերի մասին։ 

Կարող ենք արձանագրել, որ որոշ ժամանակ հնարավոր եղավ մարդկանց մեջ փոփոխությունների իմիտացիա ձևավորել։ 

Եվ հանրային ուշադրությունը սևեռվեց քրեական գործերի հարուցման, տարբեր անհատների բերման ենթարկելու, բաց թողնելու շոուների վրա, սակայն երբ ժամանակի ընթացքում «բռնել, բաց թողնելու» կամ թեկուզ «բռնել, բաց չթողնելու» նկատմամբ կորավ հասարակության հետաքրքրությունը, վարչապետը մեծ թափով առաջ մղեց «տնտեսական հեղափոխության» օրակարգը։ 

Այս հանգամանքով է պայմանավորված, որ Փաշինյանը սկսեց հատուկ ուշադրության արժանացնել տնտեսական ցուցանիշները՝ իր ֆեյսբուքյան էջում բերելով տվյալներ, թե որ ուղղություններով ինչ առաջընթաց է ունեցել կառավարությունը։ 

Այնուամենայնիվ, հանրությունն այդպես էլ որևէ կերպ չի զգում «տնտեսական հեղափոխության» հետևանքները, ուստի բնականաբար այդ թեզի նկատմամբ ևս հետաքրքրությունը սկսում է նվազել։ 

Ավելին, այն սկսել է պարզապես զայրացնել հանրության գերակշիռ մասին, քանզի «տնտեսական հեղափոխությունը» Փաշինյանի, իր թիմի գրպաններից ու «օդ տատանելուց» այն կողմ չանցավ: 

Բնակչությունը ներկայումս մեր երկրում լուրջ տնտեսական զարգացում չի տեսնում։ 

Իսկ քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված կառավարության որոշումները չեն բխում սոցիալական հավասարության սկզբունքից, երբ, օրինակ՝ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են գրեթե կրկնակի, վերջիններս աստղաբաշխական չափերով պարգևատրումներ են ստանում, իսկ մյուս աշխատավորների աշխատավարձերը և հազարավոր թոշակառուների թոշակները բարձրանում են ընդամենը չնչին չափերով։ 

Նույնը վերաբերում է նաև երկամտահարկի համահարթեցմանը, որի արդյունքում օգտվում են 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ, քանի որ իրենց եկամտահարկը փաստացի նվազում է՝ ի տարբերություն մինչև 150 հազար դրամ ստացող մարդկանց։ 

Կառավարության կողմից առաջ քաշվող այսպիսի որոշումները ավելի շատ պայմաններ են ստեղծում սոցիալական բևեռացման համար։ Մյուս կողմից` Փաշինյանի հրապարակած տվյալները մարդիկ արժանահավատ չեն համարում, քանի որ դրանք չեն արտացոլում իրականությունը և ուռճացված են։ 

Եվ պատահական չէ, որ վարչապետը պարբերաբար հեռացնում է տարբեր ցուցանիշների վերաբերյալ իր գրառումները, քանի որ պարզվում է, որ դրանց մեջ անճշտություններ կան, որից հետո նորից հրապարակում արդեն վերախմբագրված գրառումը։ Երբեմն էլ վարչապետի հրապարակած տվյալներն ուղղակի մանիպուլ յատիվ բնույթ են կրում։ 

Օրինակ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: 

Սակայն իրականում Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներից պարզվում է, որ 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ. ինը ամիսներին՝ 185,7 մլն դոլար։ 

Այսինքն, օտարերկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով։ 

Այսպիսով, քանի որ այլևս հնարավոր չէ հանրության ուշադրությունը գրավել տնտեսական հեղափոխության «կախարդական» ցուցանիշներով, վարչապետին մնում է բոլորովին նոր օրակարգ առաջ քաշելը, որը վերաբերում է իրենց իշխանության դեմ մղվող, այսպես կոչված, հիբրիդային հեղաշրջմանը։ 

Այդ մասին Փաշինյանը խոսեց Կապանում ունեցած իր ասուլիսում, իսկ իշխանության մյուս ներկայացուցիչներն էլ զարգացրեցին այդ թեզը։ 

Սակայն զարմանալի է, որ եթե վարչապետը ունի մեծ ժողովրդական վստահության պաշար և իշխանական թիմում իր դիրքերն ամուր են, ապա ի՞նչ հիբրիդային հեղաշրջման մասին է խոսքը։ 

Որոշ քաղաքագետներ այն կարծիքին են, որ վարչապետը նոր բեմականացումներ է պատրաստել, որպեսզի արդարացումներ փնտրի, թե ինչու իրեն չի հաջողվում իրականություն դարձնել իր խոստումները։ 

Մի կողմից՝ դրանով կշեղի հանրության ուշադրությունը, իսկ մյուս կողմից՝ մարդկանց կփորձի համոզել, թե հիբրիդային հեղաշրջման մասնակիցները խոչընդոտում են իրեն փոփոխություններ կատարելու հարցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ․ դեսպանատուն Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը Կորոնավիրուսի տխուր պատկերը կառավարության ոչ համարժեք մոտեցման հետևանք է ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են Սերժի հեղափոխությունը Սփյուռքում Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը
website by Sargssyan