Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը. «Սասնա ծռեր»

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու եւ ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» համահայկական շարժումը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու եւ ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ:

Առհասարակ՝ անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը:

Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը եւ այն վերածել է պետականության եւ ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ եւ դրանից բխող քայլեր ձեռնարկել:

Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն, միայն Ռոբերտ Քոչարյանը եւ նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում, դատավարությունը վերածել են ծաղրի եւ ժամանակ են ձգում՝ սպասելով նաեւ իրենց մասնակցությամբ պատրաստվող ռեւանշին:

Մյուս հիմնական ոճրագործը՝ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է, որը լավագույն ցեպքում ավարտվելու է նրա նկատմամբ համաներման կիրառմամբ:

Սակայն գործող իշխանության անպատասխանատու կառավարման «թագն ու պսակը» սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանի ու նրա հանցակիցների եւ սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով ապստամբած Սասնա Ծռերի՝ զուգահեռաբար իրականացվող դատավարություններն են:

Զավեշտն էլ ավելի սուր երանգներով է ներկայանում, երբ նույն դատարանի նույն դահլիճում նույն մեղադրողը շաբաթվա մի օրվա ընթացքում ամենայն լրջությամբ հիմնավորում է, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, իսկ հաջորդ օրը նույնպիսի լրջությամբ տապալված վիճակը համարում է օրինակարգ եւ հակառակ դիրքից մեղադրում է Սասնա Ծռերին:

Մենք անազնիվ ենք համարում նման գործելակերպը, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարարների հետ պետական եւ հացկերույթի սեղանների շուրջ է նստում, հետո ժողովրդին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին երթի է հրավիրում:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին:

Համոզված ենք, որ գործող իշխանությունների հետ միասին թե առանց նրանց մոտ ապագայում հաղթահարվելու է արդարության ճգնաժամը եւ վերջապես բացվելու է Մարտի 2-ի լուսաբացը»:

Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ» Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ» «Փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ցավն» ու տխուր «վար­ժու­թյուն­նե­րը». «Փաստ» Թիվ 151 դպրոցի աշխատակիցը աստիճաններից գլորվել եւ մահացել է. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
website by Sargssyan