Ժա­մա­նակն է մտա­ծել նոր ատո­մա­կա­յան ունե­նա­լու մա­սին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացվածությունը, տարածաշրջանային ինտեգրացումն ու էներգաարդյունավետությունը յուրաքանչյուր երկրի էներգետիկ անկախության հենասյուներն են։ Եվ այս տեսանկյունից Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի ատոմային էներգետիկայի կիրառումը։

Խնդիրն այն է, որ Հայաստանում է գործում Հարավային Կովկասի միակ ատոմակայանը։ Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976 թվականին, երկրորդը՝ 1980 թվականին։ Եվ ներկայումս գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016 թվականին։

1988 թվականի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995 թվականին, սակայն մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականը։ Սակայն Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու հնարավորությունը։

Ատոմակայանի գոյությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս ոչ միայն դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը, այլև տիրապետել ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաների։ 

Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ Հայաստանը շրջափակման ենթարկած Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար տարբեր միջազգային հարթակներից բարձրաձայնում են Հայաստանի ատոմակայանը փակելու հարցը՝ արհեստականորեն ծայրահեղացնելով դրա վտանգավորության աստիճանը տարածաշրջանի համար։

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը ջանքեր գործադրեն, որ իրենց երկրում նոր ատոմակայան կառուցվի։ Մասնավորապես, այս երկու երկրները Ռուսաստանի հետ բանակցություններում անընդհատ բարձրացնում են իրենց տարածքում ատոմակայանի կառուցման հարցը։

Այսպիսի իրավիճակում Հայաստանը պետք է ոչ թե փորձի անընդհատ երկարացնել արդեն «իր դարն ապրած» ատոմակայանի կյանքը, այլև պետք է միջոցներ ձեռնարկի և ռեսուրսներ հայթայթի նոր ատոմակայան կառուցելու համար։

Պատահական չէ, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ԱԷԿ կառուցելու հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում, Եվրոպայում, Չինաստանում։ 

«Դա միայն ֆիզիկապես կառուցելու հարց չէ։ Շատ կարևոր է ներդրումներ ու ֆինանսավորում գտնել»,- հավելել է նա։

Վարչապետի հայտարարությունից ենթադրվում էր, որ կառավարությունը նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրելու, սակայն որքան էլ զարմանալի է, նոր ատոմակայան կառուցելու հարցը ոչ միայն մնում է հայտարարությունների մակարդակում, այլև մի բան էլ գործող Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել գրաֆիկից։

Խնդիրն այն է, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկից արդեն իսկ ծախսվել է շուրջ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել, իսկ արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից:

Փաստորեն, կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիր, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021 թվականը: Թե որն է այս ամենի պատճառը, դժվար է ասել, սակայն սա մի խնդիր է, որին կառավարությունը պետք է վերաբերվի ամենայն լրջությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 

 

Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
website by Sargssyan