Վիրավորում ստացած 2 զինծառայողները տեղափոխվում են Երեւան. ՊՆ խոսնակ
ՀասարակությունՎիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երեւան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- գրել է նա։
Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետեւանքով թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխան այս պահին տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բկ։