Մարալիկում 68-ամյա տղամարդը կորոնավիրուսով է վարակվել. նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատող մեկուսացվել է

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ապրիլի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել:  Վարակակվածը 68-ամյա տղամարդ է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրիի բժժկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա հայտնեց, որ Մարալիկի վարակված բնակիչը արտերկրում  չի եղել, հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, իսկ թե որտեղից է վարակվել, դեռևս անհայտ է։

«Քանի որ Գյումրու  ինֆեկցիոն հիվանդանոցում նրան զննել են, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել:Այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել։ Այս ամենից հետո մենք նոր ընդունել ենք  հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէինք ընդունի, քանի որ  Գյումրի բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում: Բայց քանի որ հիվանդն ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և կատեով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, կարիք եղավ տեղափոխելու Երևան։ Այնտեղ նոր պարզվեց, որ վարակված է կորոնավիրուսով: Դրանից հետո մենք առանձնացրել ենք նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատողի: Նրանք այժմ գտնվում են հյուրանոցներից մեկում, մինեչւ 14 օր հետո թեստ հանձնեն ու վերադառնան աշխատանքի»,- ասաց նա:

Արմեն Իսահակյանի խոսքով` տղամարդու շփման շրջանակը Մարալիկում մեծ չի եղել, այնտեղից էլ 8-9 հոգի մեկուսացրել են Ծաղկաձորում:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով` մարզում 8 հաստատված դեպք կար մինչեւ այս դեպքի  հայտնաբերվելը:

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը
website by Sargssyan