Վարչապետի խոսնակը հերքում է, որ Տիգրան Ավինյանն ազատվել է պաշտոնից
ՔաղաքականՔիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվել է աշխատանքից:
Ավինյանի օգնականներից, խորհրդականներից որևէ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց: Մեր զանգերին չպատասխանեց նաև Ավինյանի մամուլի քարտուղարը:
Analitik.am-ին հաջողվեց կապ հաստատել միայն ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, ով ասաց, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Հարցին՝ կան արդյո՞ք նման քննարկումներ, նա ասաց՝ իհարկե ոչ: