«Հիմա այդ հաճույքից ինձ չեմ զրկում». Լիանա Ոսկերչյան
Lifestyle
Վիրուսը եւ արտակարգ դրությունը հետաձգել են նաեւ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի գործնական ծրագրերը, սակայն հնարավորություն ստեղծել լրացնել ուսման բացը: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ հայաստանյան եւ լոնդոնյան մրցույթները շատ ժամանակ խլեցին իրենից:
«Բացակայություններիս եւ հագեցած առօրյայի պատճառով մի քիչ հետ էի մնացել առօրյա ռիթմից ու նաեւ դասերից: Հիմա շատերի նման առցանց դասերին եմ մասնակցում, նաեւ բացթողումները լրացնում»,-ասել է նա:
Լիանան սիրում է ստեղծագործել խոհանոցում.«Բազմիցս նշել եմ, որ շատ եմ սիրում պատրաստել, սակայն ժամանակս չէր ներում: Հիմա այդ հաճույքից ինձ չեմ զրկում: Պատրաստում եմ քաղցրավենիք, տարբեր ճաշատեսակներ: Քանի որ առողջ ապրելակերպի կողմնակից եմ, իսկ հիմա մարզասրահ հաճախելը խնդիր է, վերհիշել եմ իմ մանկության հոբբին. հեծանիվ ու անվաչմուշկ եմ քշում: Երաժշտական չորս գործիքի եմ տիրապետում: Նախասիրություններս ազատ ժամանակ չեն թողնում այլ զբաղմունքի համար»: