Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հասարակությունում երբեմն գլուխ են բարձրացնում կարծրատիպերը, որ երիտասարդներն աշխատասեր ու նպատակասլաց չեն, իրենց ժամանակը վատնում են ոչ կարևոր գործերի վրա: 

Մինչդեռ մեր կողքին մեր երկրում ապրում են բազում երիտասարդներ, որոնք ոչ միայն կոտրում են այդ կարծրատիպերը, ստեղծում հետաքրքիր աշխատանքներ, այլ իրենց աշխատասիրությամբ օրինակ են ծառայում մյուսների և հատկապես երեխաների համար:

Նկարչուհի Գոհարը ծնվել է Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից առաջ: Ինչպես ինքն է ասում, երկրաշարժ, որը փոխեց շատ շատերի կյանքը: «Երկրաշարժից հետո ապրել եմ գյուղում, դպրոց եմ գնացել արդեն Գյումրիում, հաճախել եմ Գյումրու գեղագիտական կենտրոն։ Ունեցել եմ նկարչության շատ լավ ուսուցիչներ, որոնք երեխաների մեջ սերմանում էին նկարչության այբուբենն ու գույների սիմֆոնիան։ 

Գեղագիտական կենտրոնում երկու տարի պարապելուց հետո ունեցա առաջին անհատական ցուցահանդեսը, որը ունեցավ մեծ հաջողություն։ Նկարում էի նատյուրմորտներ, ծաղիկներ, դիմանկարներ, հարազատներիս, բոլորին նկարում էի Մինասի ու Սարյանի տաք գույներով, իսկ երբ տրամադրություն չէի ունենում, նկարներիս մեջ գերակշռում էր կապույտ գույնը»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Գոհար Պետրոսյանը: 

Այնուհետև Գոհարն ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը։ «Բայց ինձ շատ էր ձգում քանդակի դասարանը։ Վարպետ Զավեն Կոշտոյանը սովորեցրեց կավի հետ աշխատելու տեխնոլոգիան։ Սկսեցի քանդակել, միաժամանակ աշխատում էի Իտալիայի հյուպատոսարանի կերամիկայի արվեստանոցում։ 

Պատրաստում էինք հուշանվերներ։ 

Ես սկսեցի իմ գեղանկարները նկարել կավե սալիկների վրա։ Քանի որ Գյումրիի բնակարանում հնարավոր չէր միաժամանակ և՛ նկարել, և՛ քանդակել, տեղափոխվեցինք Գյումրիից ոչ հեռու գտնվող Հացիկ գյուղ, որտեղ ընդարձակ սենյակները ձևափոխեցինք արվեստանոցի և արհեստանոցի»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավելում է՝ այս գործում իրեն աջակցել են ընկերները, Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալ յա Ադամյանը և Հայ-կանադական «Հզորացնենք Հայաստանը» կազմակերպությունը։ 

«Աշխատանքներս ներկայացնելու գործում ինձ շատ օգնեց «Իմ Հայաստան» ծրագիրը։ Նրանց կազմակերպած փառատոնների, ցուցահանդես-վաճառքների արդյունքում իմ աշխատանքները վաճառվել են Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Ծրագիրն ինձ օգնեց իմ արվեստանոցում զբոսաշրջիկներ հյուրընկալելու և վարպետաց դասեր տալու հարցում։ 

Բացի դա, մասնակցել եմ միջազգային սիմպոզիումների Մյունխենում, Վիլնյուսում, Էջմիածնում՝ Մաչանենց տանը։ Իմ նկարները ներկայացվել են Ավստրիայում, Ճապոնիայում, Լիտվայում և Հայաստանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների ժամանակ»,-ասում է նկարչուհին։

Նկարչությանը զուգահեռ Գոհարը նաև քանդակում է: Ի դեպ, քանդակներում գերակշռում են հայկական զարդանախշերը: 

Ընդգծում է՝ ծնողների հորդորով և օգնությամբ սկսել է տանն աշխատել։ «Սկսեցի կավից պատրաստել հրեշտակներ, տոնածառեր, փոքրիկ խաղալիքներ։ Մի անգամ փոքրիկ խուրջինը նկարազարդելուց միտք առաջացավ պատրաստել Հայկական լեռնաշխարհի տարբեր նահանգների տարազներ»,-նշում է նա:

Նա նաև երիտասարդ ուսուցչուհի է, գույների ու կավի հետ աշխատանքի իր հմտությունները փոխանցում է գյուղի երեխաներին: Այս առումով շատ կարևոր մի երազանք ունի: 

«Գյուղ տեղափոխվելուց հետո այստեղի երեխաները սկսեցին գալ ինձ մոտ պարապմունքի։ Երկու տարի պարապելուց հետո Հացիկի գյուղապետարանում կազմակերպվեց իմ և երկու աշակերտուհիներիս ցուցահանդեսը:

 Այդ աշակերտներիցս մեկն արդեն ավարտել է Գյումրու գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ Գյուղ տեղափոխվելուց հետո երազում եմ ունենալ արվեստի ստուդիա, ուր կհաճախեն մեր և շրջակա գյուղերի երեխաները, որոնք մի քիչ կկտրվեն առօրյա հոգսերից, կսովորեն նկարել և կավի հետ աշխատել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ պատահում է, որ հոգնում է կավից, բայց այդ դեպքում լուծում կա: «Հիմա, երբ հոգնում եմ կավից, կանգնում եմ նկարակալիս առջև ու նկարում եմ բնանկարներ, որոնց էտյուդներն անում եմ գյուղում և գյուղից դուրս՝ բնության գրկում»,-եզրափակում է Գոհար Պետրոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan