Չի հաջողվում հայրենիք-սփյուռք փոխադարձ կապը ավելի բարձր մակարդակի հասցնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ է խոսվում, թե Հայաստանը մարդկային, տնտեսական և աշխարհագրական առումով սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, սակայն մենք ունենք մի կարևոր չիրացված ներուժ, և դա վերաբերում է սփյուռքի ռեսուրսներին։

Հայաստանն այն եզակի երկրներից է, որ քիչ թե շատ կազմակերպված համայնքներ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ու հայկական սփյուռքի տեղաբաշխությունն այնպես է, որ մեծ համայնքներ ունենք տնտեսապես և քաղաքականապես այնպիսի կարևոր կշիռ ունեցող երկրներում, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը և այլն։

Ուստի ամբողջովին տրամաբանական է, որ նորանկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում խոսվում է սփյուռքի հետ փոխգործակցությունը և կապերը խորացնելու անհրաժեշտության մասին, բայց այլ խնդիր է, թե հայկական համայնքների ներկայացուցիչների հետ երկխոսությունն ինչ արդյունքներ է ունենում։

Հայրենիք-սփյուռք հարաբերությունների համատեքստում մշտապես կարևոր տեղ է զբաղեցնում նաև սփյուռքի ինքնակազմակերպման խնդիրը։ Վերջինիս կարևորությունը պայմանավորվում է ողջ սփյուռքը ներկայացնող կազմակերպչական կառույցի անհրաժեշտությամբ, սփյուռքի տարբեր հաստատությունների, համայնքների և անհատների ջանքերի համակարգման հրամայականով, ինչպես նաև հայրենի պետության հետ սփյուռքի հարաբերությունների դյուրինացման խնդրով։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը սփյուռքում հայապահպանության, ներգաղթի և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի։ 

Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը փորձում է առանձին պետական կառույցների միջոցով համակարգել սփյուռքի հետ աշխատանքը՝ յուրաքանչյուր համայնքի հետ կապի առանձնահատուկ մոտեցում դրսևորելով, քանի որ տարբեր են համայնքների առջև ծառացած խնդիրները։

 

Հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա, որ սփյուռքում ժամանակի ընթացքում, ցավոք, նվազում է հետաքրքրությունը հայրենիքի հանդեպ։ Եվ այս համատեքստում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը կարևոր հանգրվան էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե իր կառավարությունը նոր լիցք է հաղորդելու հայրենիք-սփյուռք կապերին, բարենպաստ պայմաններ են ստեղծվելու, որպեսզի սփյուռքահայերը ներգաղթեն Հայաստան, բնակարաններ ձեռք բերեն և ներդրումներ կատարեն հայրենիքում։

Եվ իր այդ նպատակներին հասնելու ճանապարհին Փաշինյանը լուծարեց սփյուռքի նախարարությունը, դրա փոխարեն սփյուռքի հետ աշխատանքների համակարգումն իր վրա ստանձնեց ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իսկ գլխավոր հանձնակատար նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

Սակայն իշխանափոխությունից երկու տարի ժամանակ է անցել, բայց այդպես էլ Հայաստան-սփյուռք փոխգործակցության բնագավառում շոշափելի տեղաշարժ չի նկատվում։ Սփյուռքահայերի մոտ ցանկություն չկա գումարներ ներդնել Հայաստանում, քանի որ մեր երկրի օրենսդրական և հարկային դաշտը շարունակում է մնալ ոչ գրավիչ։ Իսկ սփյուռքահայերի ներգաղթի փոխարեն մի բան էլ շարունակվում է արտագաղթը դեպի սփյուռքի տարբեր համայնքներ։

Պարզորոշ է, որ իշխանություններին չի հաջողվել հայրենիք-սփյուռք փոխադարձ կապը ավելի բարձր մակարդակի հասցնել։ Եվ տպավորություն է, թե սփյուռքի հետ կապերը սահմանափակվում են դեպի տարբեր երկրների հայկական համայնքներ Զարեհ Սինանյանի կատարած այցերով։

Հատկապես ներկայիս շրջանում սփյուռքի հետ հարաբերությունները առավել քան կարևոր են, քանի որ Հայաստանում կորոնավիրուսային ճգնաժամը գնալով խորանում է, իսկ սփյուռքի օժանդակությունը թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական առումով պետության համար կարող է զգալի նշանակություն ունենալ։ Ուստի գոնե այս պահին մեր իշխանությունները սփյուռքի հետ գործակցության նոր ուղիներ պետք է փնտրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ» «Հրապարակ». «Տրետի պալյոտ նա լունու» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին. «Փաստ» «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս». «Փաստ» Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա. «Փաստ» Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ». «Փաստ» Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է. «Փաստ» «Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը». «Փաստ» Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ. «Փաստ» Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Փաստ»
website by Sargssyan