«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչեւ վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։ Հիշեցնենք․ նախօրեին ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո:

ԿԸՀ-ն արձանագրեց․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ ԼՀԿ-ն օրացուցային 3 օր ուներ՝ բողոքարկելու ԿԸՀ որոշումը։

Մեր տեղեկություններով, եթե վարչական դատարանն էլ չբավարարի հայցը, ԼՀԿ-ն կդիմի հաջորդ քայլին՝ կբողոքարկի նաեւ վարչականի վճիռը, կսպառի բոլոր ընթացակարգերը եւ կդիմի ՍԴ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«ԿԳՄՍ-ն մնացել է խորհրդային մտածողության մեջ» Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունն այլևս դադարել են կատարել իրենց սահմանադրական գործառույթները.Արթուր Ղազինյան Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Առաջիկայում սպասվելիք չվերթների մասին Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The Guardian Բեյրութ. պայթյունի վայրը՝ այս պահին. ՈՒՂԻՂ Ով է Բեյրութում պայթյունից զոհված հայազգի Ժագ Պարամագեանը Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացնի. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. Եղանակը Հայաստանում Իսրայելը հումանիտար օգնություն է առաջարկել Լիբանանին Ֆոտո. տեսանյութ. Ինչպես են Բեյրութում պայթյունի հետևանքով մարդիկ օդ թռնում Բեյրութում պայթյունը եղել է տարիներ առաջվանից պահեստում պահվող պայթուցիկ նյութերից. Al Jazeera Պայթյունը որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ․․. բեյրութահայ բժիշկ Բեյրութի նավահանգստի արբանյակային լուսանկարներն են` պայթյունից առաջ և հետո Այո, հիմա ես հստակ կարող եմ կողմնորոշվել՝ չկրեմ դիմակ և մահանամ կորոնավիրուսից, թե կրեմ դիմակ ու մահանամ խոլերայից. Ինեսսա Վարդանյան Արթուր Վաեցյանը բացեց փակագծերը և ներկայացրեց իրականությունը Հայտնի է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հասցրած վնասի չափը
website by Sargssyan