«Ժողովուրդ». Ովքեր են ՍԴ դատավորների հավանական թեկնածուները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ի վերջո ստորագրեց հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում եւ երեկվանից մտել ուժի մեջ։ Ըստ այդմ, նոր փոփոխություններով լուծվելու է Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Իսկ ավելի վաղ էլ ուժի մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները: Եվ, ահա, երկու ամսվա ընթացքում սահմանադրական մարմինները պետք է ըստ հերթականության ներկայացնեն իրենց թեկնածուներին` սկզբից Կառավարությունը, հետո Ազգային ժողովը, ապա Դատավորների ընդհանուր ժողովը: Արդեն Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամներ ընտրելուց հետո դատավորներն իրենց կազմից պետք է ընտրեն ՍԴ նախագահ, իսկ մինչ այդ Աշոտ Խաչատրյանը՝ որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները: Երեք թափուր տեղերի համար առաջադրումները սկսվելու են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են Կառավարությունը, Նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Որպես հավանական թեկնածուներ շրջանառվում են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները, իսկ Դատավորների ընդհանուր ժողովն էլ առաջարկելու է Լիանա Սահակյանի թեկնածությունը: Սակայն նկատենք, որ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով։ Այդ էր պատճառը, որ նրանք միջնորդություն էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչեւ իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Եվրոպական դատարանը, սակայն, մերժել էր այս պահանջը: Այնուամենայնիվ, դատավորները պատրաստվում են մինչեւ օգոստոսի 28-ը ստրասբուրգյան դատարան ներկայացնել իրենց հիմնական գանգատը»։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ
Հայաստանում կորոնավիրուսից 5 պացիենտ է մահացել Արթուր Մեսչյանը կազատվի պաշտոնից. օրվա լուրերը՝ մեկ տողով Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am Բեյրութի հիվանդանոցը՝ պայթյունի պահին (տեսանյութ) Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 66063 ստուգում Դանակահարություն Մյասնիկյան գյուղում (տեսանյութ) Ռուս ծանրորդը կոտել է երկու ծունկը՝ 400 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելիս (տեսանյութ) Քեֆերին՝ 40 հոգով, դպրոցներում՝ 10․ «где логика»?․ «Հրապարակ» «Իշխանութունը սկսում է հանրահավաքներ՝ սեփական լեգիտիմության ապացուցման համար. կան նման շշուկներ» Արթուր Վանեցյանը դեռ կանդրադառնա համաճարակի հետևանքներին Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան
Անատի Սաքանյանը նոր ֆոտոսեսիայից գրավիչ ու սեքսուալ լուսանկար է հրապարակել 17 աղջիկներ, ովքեր սրախողխող կանեն ձեր սրտերը իրենց հագուկապով (լուսանկարներ) «Լևոնը, ես և եղբայրս ընդդեմ հայրիկիս». Լևոն Արոնյանի ընկերուհու նոր լուսանկարը Նորաձև հագուստով Անժելա Սարգսյանը սեքսուալ ու երիտասարդ տեսք ունի (լուսանկար) Խորը դեկոլտե, գրավիչ արտաքին. Շողեր Թովմասյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Ինչպիսի կանանց են փնտրում հարուստ տղամարդիկ. հատկանիշներ, որոնք նրանք կարևորում են Ճղված ջինսե տաբատ, վառ դեղին տոպ. Դիանա Մխիթարյանի գրավիչ կերպարը (լուսանկար) «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ո... Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար)
website by Sargssyan