Ինչպես տարբերել կորոնավիրուսը գրիպից. զգո՛ն եղեք
LifestyleՄոսկվայի Առողջապահության նախարարության չափահաս բնակչության շրջանում առաջնային բուժօգնության գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովն ասել է, թե ինչպես կարելի է տարբերել կորոնավիրուսը գրիպից: Այս մասին հայտնում է Լենտան։
Ինչպես բացատրել է Տյաժելնիկովը, ջերմության կտրուկ բարձրացումը մինչև 40 աստիճան, ամբողջ մարմնում թուլությունն ու ցավն ավելի շատ բնորոշ են գրիպին: Ախտանիշները, ինչպիսիք են հոտի և համի կորուստը, առավել տարածված են կորոնավիրուսով վարակվածների մոտ:
Միևնույն ժամանակ, մասնագետը նշել է, որ կորոնավիրուսային վարակը մարդկանց մոտ կարող է ընթանալ բոլորովին այլ ձևերով․ «Այս հիվանդությունը լիովին չի ուսումնասիրվել: Մենք տեսանք բացարձակապես ասիմպտոմ պացիենտների, թոքերի հյուսվածքների բավականին լուրջ ախտահարմամբ, մենք տեսանք մարդկանց, ովքեր հիվանդությունը շատ ծանր են տարել՝ ինքնազգացողության տեսանկյունից, միևնույն ժամանակ նրանք ընդհանրապես թոքաբորբ չեն տարել»,-ասել է նա:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ