Դուք ձեր դարդը լացեք Սիսակ…Սարգիս Հովսեփյան
ԲլոգՍարգիս Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե իրենց «մատը խառն է» ԲՀԿ-ի պառակտման պրոցեսին, ասել է թե իրենք կապ չունեն դրա հետ, ինչի խառնվել, մեկ է պառակտվողները պառակտվելու են (ոչ բառացի):
Չէ Սիսասկ շատ սյուրռեալիստական ես է մտածում, միգուցե դա ցանկալին իրականության տեղ ընդունելու, ինքնախաբեության հետ ողջագուրվելու արդյունք է, որովհետև պառակտման մասին խոսելիս, գոնե դուք վերապահումով խոսեք:
Ձեր խմբակցության խայտաբղետության մասին խոսելն ավելորդ է, էլ չենք խոսում առանձին սկանդալների մասին, որոնցից ամենաթարմը Հայկ Սարգսյանի օրերս կազմակերպած փարթին էր, ինչի պատճառով խմբակցության ղեկավարը ստիպված ստեց, ինչը հետագայում բացահայտվեց: Դուք ավելի լավ է մտահոգվեք ձեր կողմից կազմակերպված ուտուշ-խմուշներով, որտեղ առանց դիմակ քեֆ եք քաշում, իսկ ժողովրդին այս տապին ստիպում եք դիմակ կրել:
Ի վերջո մեկ բան հստակ իմացեք, անվերջ չեք կարողանալու երկարացնել արտակարգ դրությունը, մի օր դրա անհրաժեշտութության բացակայությունը ակնհայտ է դառնալու և այդ ժամանակ, այն բոլոր դժգոհությունները, որոնք կուտակվել են այս ամիսների, ինչու չէ նաև տարիների ընթացքում, ուժեղ շիթով դուրս է ժայթքելու և իր ճանապարհին սրբելու է տանի քո նման ինքնահավան, արտոնյալ լինելու զգացողությունից հղպացած, սեփական շահից զատ այլ բանի մասին չմտածող, ստախոսներին:
Այ նման բաների մասին կարող ես խորհել, միգուցե դրանից հետո փոքր ինչ արժանապատվություն կունենաս քո դեղնակտուց հալով հնաբնակների մասին հեգնական տոնով չխոսել: