Տնտե­սու­թյան հետ կապ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­կե­րա­ցու­մը որոշ փոքր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից այն կողմ չի անց­նում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Առողջապահական ծանրաբեռնվածությունից զատ, գրեթե բոլոր երկրների համար լուրջ գլխացավանք է դարձել տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները կարող են առավել երկարատև և ծանր լինել։ 

Ուստի տնտեսական հարցերը առկա իրավիճակում երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են, և այնպիսի նախաձեռնություններ են իրականացվում, որոնք թույլ կտան դուրս գալ վերականգնման փուլ։ 

Իսկ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է հաշվարկել, թե այդ ուղղությամբ ինչ քայլերի հաջորդականությամբ է անհրաժեշտ առաջ գնալ և ինչ ֆինանսական ներարկումներ պետք է արվեն այն ճյուղերում, որոնք ամենից շատ են տուժել։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր իշխանությունները փորձում են հանրության մոտ արդեն լավատեսական մոտեցումներ ձևավորել, թե այժմ հիմքեր կան պնդելու, որ մեր երկիրը ոչ միայն մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը երկրորդ կանխատեսվող ալիքի նկատմամբ կարող է ունենալ ավելի լավ դիմակայունություն։ Սակայն տնտեսության հետ կապված նման կանխատեսումներ անելը դեռ վաղ է. ամեն օր վարակակիրների թիվը հարյուրներով ավելանում է, իսկ տնտեսությունը հայտնվել է խորը ճահճի մեջ։ 

Արտակարգ դրության և խիստ սահմանափակումների պայմաններում մարտ-ապրիլ ամիսներին տնտեսական անկումը շեշտակի է եղել, և բնական է, որ խիստ սահմանափակումների վերացումից հետո մայիս-հունիս ամիսներին այդ անկումը պետք է համեմատաբար դանդաղեր, բայց սա դեռևս չի նշանակում, թե արդեն տնտեսական վերականգնման փուլ ենք դուրս գալիս։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4,7 %-ով։ 

Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23,4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11,1 %, ծառայությունների ոլոտում՝ 6,4 %։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ միայն չնչին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների առումով, համապատասխանաբար՝ 1,5 և 1,7 %-ով։

Ճգնաժամն աննախադեպ ծանր հետևանքներ է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, հատկապես տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա։ 

Համաճարակային պայմաններում ոլորտում ներկայացված ընկերությունների 37,5 %-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Իսկ աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։

Զբոսաշրջության ոլորտը դեռ երկար ժամանակ կլինի տնտեսապես ճնշված վիճակում։ Եվ որպեսզի ոլորտի դերակատարներն ուղղակի չսնանկանան ու դուրս չմղվեն, ապա պետք է պետությունը նրանց օգնության ձեռք մեկնի, ինչու չէ՝ նաև տարբեր մեխանիզմներով ձեռնամուխ լինի ներգնա տուրիզմի ակտիվացմանը։

 Իսկ ընդհանուր առմամբ ճգնաժամը հաղթահարելու համար դուռ կարող է բացել արտադրության և արտահանման խթանումը, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ հայ արտահանողների իրավունքներն արտասահմանում, անգամ ԵԱՏՄ տարածքում այնքան էլ պաշտպանված չեն։ 

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին Ռուսաստանում գործող ադրբեջանական առևտրական ընկերություններն ուղղակի հրաժարվեցին ընդունել հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես ծիրանի խմբաքանակը։ Եվ քանի որ իշխանություններն ի զորու չեղան արագ արձագանքել ու պաշտպանել հայ արտահանողների իրավունքները, խնդրին այլընտրանքային լուծում տրվեց տեղի հայ գործարարների միջամտության արդյունքում։

 Այս միջադեպը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել սփյուռքի ներուժը և ունեցած կապերը Հայաստանի շահերին ծառայեցնելու, մասնավորապես տնտեսությունը զարգացնելու, արտահանումը խրախուսելու և արտերկրից ներդրումներ բերելու հարցում։ Բայց, ցավոք սրտի, տնտեսության հետ կապված իշխանությունների պատկերացումը որոշ փոքր նախաձեռնություններից այնկողմ չի անցնում։ 

Մի քանի ճանապարհի ասֆալտապատումն ու դպրոց-մանկապարտեզների վերանորոգումը դեռևս չի նշանակում, թե այսպիսի նախաձեռնություններով բոլոր անհրաժեշտ հիմքերը ստեղծում են ճգնաժամի ողնաշարը կոտրելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan