Հայաստանն առաջատար է
ՀասարակությունՀայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 23-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 437, մահացության ցուցանիշը՝ 287:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 437
2. Ռուսաստան – 6556
3. Իրան - 4265
4. Ադրբեջան – 3475
5. Թուրքիա – 3057
6. Վրաստան – 354
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 287
2. Իրան – 245
3. Ռուսաստան – 112
4. Թուրքիա –72
5. Ադրբեջան – 51
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 176, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 792 է, մահվան դեպքերինը՝ 1107:
Մեկ օրում առողջացածների թիվը 84 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 991, փաստացի բուժվողներինը՝ 5694 (մեկ օրում նվազել է 89- ով):
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ