Պուտինը զարգացած երկրների բնակիչների վստահության վարկանիշում առաջ է անցել Թրամփից

Զարգացած երկրների բնակիչները վստահում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի, քան ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին. այս մասին վկայում են Pew Research Center-ի հետազոտության արդյունքները:

Հետազոտությունն անցկացվել է Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Եվրոպայի (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Դանիա, Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Իտալիա) բնակիչների շրջանում:

Մասնակիցներին հարցրել են համաշխարհային առաջնորդների նկատմամբ իրենց վստահության մակարդակի և միջազգային քաղաքականության մասին:

Առաջարկվել է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի,  Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների մասին:

Պարզվել է, որ հարցվածների 76 տոկոսը վստահություն է տածում Մերկելի գործողությունների նկատմամբ, 64 տոկոսը վստահում է Մակրոնին, իսկ 48 տոկոսը ՝ Ջոնսոնին:

Թրամփը 16 տոկոս ցուցանիշով զբաղեցրել է վերջին տեղը ։Թրամփին հիմնականում աջակցել են աջ հայացքներով եվրոպացիներն ու ճապոնացիները։

Ընդ որում՝ վերլուծաբանները գրանցել են աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ վստահության մակարդակի ընդհանուր նվազում ։

Օրինակ, Բրիտանիայում միայն 41% -ն է դրական վերաբերվում ԱՄՆ-ին, ինչն ամենացածր ցուցանիշն է Pew Research Center-ի ողջ պատմության ընթացքում։ Ֆրանսիայում Վաշինգտոնի նկատմամբ համակրանքը է հայտնել հարցվածների 31 տոկոսը, իսկ Գերմանիայում ՝ միայն 26 տոկոսը:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 15-ին, հեռախոսով անցկացվել է օգոստոսին՝ 13 273 չափահասների շրջանում:

Հուլիսի 31-ին հայտնի էր դարձել, որ ամերիկացիների շուրջ 63 տոկոսը հավանություն չի տալիս Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը:

 

 

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan