Ով ում տվյալներից է օգտվում.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նորից վերսկսել է տարբեր վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դրանք որակելով որպես մեծ ձեռքբերում։ Վերջին հրապարակումը վերաբերում էր ոչխարի և այծի արտահանման 256 տոկոս աճին։ Երեկ արդեն որոշ փորձագետներ խոսում էին այն մասին, որ նման թվերը առավելապես մանիպուլ յատիվ բնույթ են կրում:

Մասնավորապես առանձին տնտեսագետներ նշում էին, որ ընդամենը 2019 թվականի վերջին ընդունված համապատասխան ծրագիրը պարզապես չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք ապահովել, այսինքն՝ իրականում գործ ունենք առնվազն մի քանի տարվա ծրագրերի հետ։ Մյուս կողմից հնչում էին տեսակետներ, որ գործ ունենք ոչ այնքան ոլորտի զարգացման, որքան ինչ-որ իմաստով «տրանզիտի» հետ: Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը շեշտում էր, որ նման թվեր հրապարակելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրել, թե որքանով ենք կարողանում բավարարել ներքին սպառումը, ինչպես է կատարվում մսի գնագոյացումը և այլն:

Մեկ այլ փորձագետ թերթի լրագրողի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն ակտիվորեն թվական տվյալներ է հրապարակում հատկապես Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հերթական ամփոփումից ու հրապարակումից առաջ: «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ոչ թե Փաշինյանն է օգտվում ԱՎԿ տվյալներից, այլ՝ հակառակը»,-կեսլուրջ-կեսկատակ ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ) Մեզ սպառնում էին․ Պուտին «Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան Հրապարակվել է Ադլերում զբոսաշրջիկների տարօրինակ զվարճանքի տեսանյութը Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Վանեցյան Տավուշցի երեք կանայք՝ հաջողակ գործարարներ Ընկույզը սնո՞ւնդ է, թե՝ ոչ․ ոստիկանը քաղաքացուն տուգանել է դիմակ չկրելու համար Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը Դանակահարությունը բացահայտվեց
website by Sargssyan