Ար­ցա­խի դեմ ռազ­մա­կան ավան­տյու­րա­յի հե­տև­ան­քով ադր­բե­ջա­նա­կան տնտե­սու­թյու­նը շատ եր­կար ժա­մա­նակ ուշ­քի չի գա.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։ Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ են եղել տարիներ շարունակ նավթի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտները։ Չէ՞ որ նավթային դարաշրջանի լուսաբացին Ադրբեջանում անգամ երազում էին իրենց երկիրը տեսնել որպես երկրորդ Քուվեյթ։

Պատասխանը շատ պարզ է՝ տնտեսության այլ ճյուղերում ներդնելու և դրանք զարգացնելու փոխարեն գումարները կենտրոնացվել են մի քանի մարդկանց ձեռքերում, իսկ դրանց մի ստվար մասը ադրբեջանական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ ներդրել է ռազմական ոլորտում և Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանակակից ու թանկարժեք զենքեր է գնել։ Բացի այդ, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում կան մենաշնորհներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներինն են:

Պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռներեցությամբ և վերահսկում են տնտեսական գործունեության բոլոր բնագավառները: Լայնորեն տարածված են նաև պաշտոնեական կամայականությունն ու կոռուպցիան: Ալիևի վարչակազմն իր գործունեության շրջանում միշտ աչքի է ընկել կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունք ձևավորելու դրսևորումներով: Եվ մեկ անգամ չէ, որ Ալիևի ընտանիքի մութ գործարքների և աստղաբաշխական ունեցվածքի մասին փաստեր են հայտնվել միջազգային մամուլի էջերում։ «Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում տարիներ շարունակ գործում է փողերի լվացման խոշոր մեխանիզմ, որի միջոցով ադրբեջանական ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է օրինականացրել։

Իսկ այսպիսի աստղաբաշխական գումարներն օգտագործվել են հիմնականում թանկարժեք գույք գնելու, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու նպատակով։ Եվ ահա այս պայմաններում կորոնավիրուսի համավարակը և նավթի գների անկումը մեծ հարված հասցրեցին ադրբեջանական տնտեսությանը։ Դրանով է պայմանավորված երկրի պետական բյուջեի վերանայումը, ըստ որի, բյուջեի դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 368,2 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 4,9 տոկոսը՝ նախկինում հաստատված 2 մլրդ 760,2 մլն մանաթի փոխարեն։ Պետբյուջեի կրճատման հետևանքով մի շարք ոլորտների ֆինանսավորումը նվազել է։

Մասնավորապես, կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարներն էականորեն կրճատվել են։ Եվ պատահական չէ, որ այդ երկրում ֆինանսական կոլապսի նշաններ էին նկատվում դեռևս տարվա առաջին կեսից։ Ադրբեջանում մայիսի ընթացքում երկու բանկ փակվեց, իսկ ֆինանսատնտեսական անորոշությունը ավելի է բարդացնում իրավիճակը։ Սակայն տնտեսության վերականգնմամբ զբաղվելու և բնակչության սոցիալ-տնտեսական բեռը թեթևացնելու փոխարեն Ալիևի բռնապետական ռեժիմը Արցախի դեմ ռազմական ավանտյուրայի ու հանցագործության է դիմում, որը տնտեսապես անդառնալի հետևանքներ է ունենալու այդ երկրի համար։ Նախ՝ Ադրբեջանն այս ամենի արդյունքում կորցնելու է իր ներդրումային գրավչությունը։

Արտերկրյա ներդրողներն, Ադրբեջանը համարելով անկայունության գոտի, փորձելու են ուղղակի ձեռնպահ մնալ այդ երկրում գումարներ դնելուց, իսկ Ադրբեջանում առկա տնտեսական նախագծերը համարվելու են ռիսկային։ Ի վերջո, Ադրբեջանում արդեն իսկ կատարված ներդրումների առյուծի բաժինը դուրս է գալու, ահռելի չափերի է հասնելու կապիտալի արտահոսքը։ Եթե սրան էլ գումարում ենք պատերազմի տնտեսական բեռը, որ իր ուսերի վրա պետք է տանի երկրի բնակչությունը, ապա պարզ է դառնում, որ ադրբեջանական տնտեսությունը դեռևս երկար ժամանակ ուշքի չի գա, իսկ եթե պատերազմը երկար տևի, ապա հեռու չէ այն օրը, որ ադրբեջանական տնտեսությունը կարող է լիակատար կրախի մատնվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե պատրաստվում եք մեկնել ՌԴ, պարտադիր կարդալ. ՖՈՏՈ Փակ քննարկում․ որոշվել է ՝ երբ սկսել բուհերի դասերը Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ» Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (ՀՈՒՆՎԱՐԻ 28)․ Պատմական որոշում, որով ազդարարվել է ազգային բանակի ստեղծման սկիզբը․ «Փաստ» Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի մա­սին ֆիլմ է ցու­ցադր­վել լե­հա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ․ «Փաստ» Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ» Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը․ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով. «168 ժամ» Ադր­բե­ջա­նի կող­մից կռվել են նաև աֆղանցի վարձ­կանն­եր․ «Փաստ» «Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ» «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում. «Ժողովուրդ» «Քայքայման փուլում ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով»․ «Փաստ» Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի․«Փաստ» Կառավարությունը մտադիր է մեղմացնե՞լ սահմանափակումները. «Հրապարակ» Ո՞վ է նա, ի վեր­ջո. «Փաստ» Հայաստանում նոր կուսակցություն կգործի. «Հրապարակ» «Անվտանգության խնդիրը տասներորդական հարց դարձավ, իսկ կենցաղայինը՝ առաջնային». «Փաստ» «Անցանկալի» համայնքապետերը կառավարության դեմ կոնտր քայլ են ներկայացրել. «Հրապարակ»
website by Sargssyan