Փաշինյանի դեմ՝ Նիկոլի ձեւով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանին ճանապարհ փակելով իշխանության բերեցին, ճանապարհ փակելով էլ փորձում են հեռացնել։ Երեկ նրան դավաճան անվանող ու նրա հեռացման համար օրեր շարունակ ակցիաներ, հանրահավաքներ անող բազմաթիվ քաղաքացիներ որոշել էին դիմել Փաշինյանի սիրած մեթոդին՝ փողոց փակելուն։ Կեսօրին մայրաքաղաքի մի շարք փողոցների երթեւեկությունը կաթվածահար էր եղել։

Փաշինյանին դեմ դուրս եկած քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր քաղաքացիներն իրենց մեքենաներով փակել էին Բաղրամյան-Մոսկովյան, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի եւ այլ խաչմերուկները ու պահանջում էին Փաշինյանի հեռացումը՝ վանկարկելով․ «Նիկո՛լ, դավաճան»։ Ակցիան կարճ տեւեց՝ մոտ 30 րոպե, սակայն միջադեպ գրանցվեց․ Ամիրյան փողոցում Mercedes Sprinter-ի վարորդը զայրացած վարեց իր ճանապարհը փակած ցուցարարների վրա՝ վրաերթի ենթարկելով մի աղջկա, ասացին՝ ՀՅԴ անդամ։ Բարեբախտաբար,  լուրջ վնասվածքներ նա չէր ստացել, բայց միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, մարդիկ պահանջում էին անհապաղ գտնել եւ պատժել մեքենայի վարորդին։ Ենթադրվում է, որ փողոց փակելու ակցիաները շարունակական կլինեն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Հունվարի 28-ի եղանակային կանխատեսումները Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից. «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` ուղիղ Լույս չի լինելու Երևանում և մի շարք մարզերում Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Թուրքիան ամեն ինչ անում է իր քաշային կատեգորիան բարձրացնելու համար. Ռուբեն Սաֆրաստյան Երազիս ասաց՝ մամ, ինձ 5։30 կբերեն Երևան, և անատոմիկից այդ ժամին մեզ տվեցին Վահեին, 25 օր չէինք գտնում Հայտնաբերվել է կորոնավիրուսի անսպասելի հետևանք Երբ և որքանով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Զա­վեշ­տի ու «բլթոց­նե­րի» տի­րույ­թում․ «Փաստ» «Այժմ ար­դեն փոր­ձա­գետ­նե­րը չեն ցան­կա­նում աշ­խա­տել այս կա­ռա­վա­րու­թյան հետ»․ «Փաստ» ԵԽԽՎ-ն իր զեկույցում հայ գերիների մասով ևս կարտահայտվի. Տաթևիկ Հայրապետյան Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է Ի՞նչ կենսագրություն ունի Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակված Արմելլա Շաքարյանը Ջաղացաձորի բնակիչը հեռուստացույց է գողացել ու նվիրել զոքանչին (տեսանյութ) «Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին
website by Sargssyan