Ամարասի համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից. պարսպի վրա ՌԴ դրոշն է

Արցախում չհասած Ամարասի վանական համալիր ռուս խաղաղապահներն են, բայց վաբնական համալիրում եւ հարեւանությամբ ՊԲ-ի ստորաբաժանումներն են: Վանքի մուտքը փակ է, պատերազմի օրերին անցուդարձն այս հատվածում վտանգավոր էր, թշնամու ուղիղ նշանառության տակ է: Մեր պաշտպանները ստիպված մուտք են բացել համալիրի հետնամասից:

«Հիմա կարելի է մուտքը արդեն բացել, որովհետեւ ռւոսական դրոշն արդեն Ամարասի պարսպի վրա է եւ ապահով է»,-ասում է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը, որը Ամարասի պաշտպանության ժամանակ գնդակային վիրավորում է ստացել:«Ոչ միայն Ամրասը, ուզում էին այս բոլոր տարածքները վերցնել: Ամարասը միշտ իրենց թիրախն էր: Դեռ 1990-ականներին էին ուզում վերցնել, բայց չհաջողվեց, որովհետեւ մեր պաշտպանությունը ամուր էր»,-ասել է նա:

Խազազի թումբը թշնամու վերահսկողության տակ է, իսկ այդ բարձրունքից մինչեւ Ամարաս 1,5 կմ է: Նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել  իր դիրքերը, բայց ձախողել են: «Ուզեցել են գյուղի վերեւի մի բարձունքի վրա հարձակվեն, մերոնք դիմադրել են, իրենք մի քանի վիրավոր ու զոհ տալով հետ են շպրտվել: Մենք կանչել ենք ռուս խաղաղապահներին, նրանք կանչել են իրենց հրամանատարներին, զգուշացրել, որ այդպիսի բան այլեւս չլինի: Ռուսական խաղաղապահ զորքի հեղինակությունը մեծ է ամբողջ աշխարհում, թուրքերը դա հաշբվի են առնում ու չեն կրակում»:

Դասակի հրամանատար Մխիթար Ղուլյանը վստահեցնում է, որ թղերքն այստեղ ամուր կանգնած են, Ամարասի պաշտպան լինելը  պատիվ են համարում, թշնամու ձեռագրին էլ ծանոթ են. «Հակառակորդի կողմից գոռոցներ են գալիս երբեմն, կանգնում են թմբի վրա գոռում, ու էլի մտնում փոսերի մեջ: Մեկ-մեկ հայերեն էլ են գոռում՝ օգնեցեք,. Որ մենք առաջ գնանք, ծուղակի մեջ ընկնենք»:

Մաճկալաշեն գյուղը կորցրել է իր մշակվող տարածքների 80 տոկոսը:

Ավելին...

ՊՆ-ի հայտարարությունը՝ ձմեռային զորակոչի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ Ծառուկյանի հերթական դասը իշխանություններին Թշնամին Արցախի ամենահզոր ու անխոցելի` Մարտունի 3-ի բունկերում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մինչև -30 աստիճան ցուրտ, բուք ու ձյուն. Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական Մոսկվայում 45 չվերթ է հետաձգվել և չեղարկվել
website by Sargssyan