Ռուս բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ

Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: ՀՆԲՋ-ի ստորաբաժանումները շարասյան կազմում, տեխնիկայով մեկ օրում 300 կիլոմետրանոց երթ են կատարել Երեւանից Ստեփանակերտ:

Ավելի վաղ ռազմական բժիշկները ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան:

Շարասյունն ուղեկցել է ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։

ՀՆԲՋ-ի առաջին ստորաբաժանման կազմում են ժամանել 60-ից ավելի բժիշկներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Մասնագիտացված բժշկական կետում կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝ նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 01: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի եւ ռազմական գործողությունների դադարի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Ավելին...

Ադրբեջանը մեծարում է իր զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին. Տեսանյութ Մահացել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Կարևոր փոփոխություն գրանցված աշխատողների համար. մանրամասներ Արցախի պաշտապանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել Հրապարակվեց ևս 65 զոհված զինծառայողի անուն Գ.Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 զինծառայողի աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ Ողբերգական ավտովթար․ կա զոհ և վիրավոր ՔԿՀ-ներում մահերի թվի մասին Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա էր Աննա Հակոբյանը Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը ՀՐԱՏԱՊ։Հենց այս պահին հայերը Մոսկվայում հրդեհում են ադրբեջանցիների պատկանող հյուրանոցը և ըստ աղբյուրների․․․ Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին.Խաչիկ Ասրյան Աննա Հակոբյանը շարունակում է կայֆեր֊կայծերը, համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս. Ավագանու անդամը՝ երեկվա սկանդալի մասին
website by Sargssyan