Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ)

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ:

Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց Ռուսաստանի իր գործընկերոջը ՀԱՊԿ-ում արդյունավետ նախագահության համար և նշեց կազմակերպությունում Տաջիկստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների իրագործմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը հանգամանալից անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին: Նախարարն առանձահատուկ ընդգծեց ադրբեջանական կողմի գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինիս կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկվողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար:


ՀԱՊԿ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին առնչվող հարցի համատեքստում նախարար Այվազյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա, ինչը հղի է ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանի այլ երկրներ ու հարևան տարածաշրջաններ տեղափոխելու հնարավորությամբ:


Նախարար Այվազյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ հավելելով, որ դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման առումով որպես առաջնահերթ քայլ նախարար Այվազյանը նշեց հումանիտար խնդիրների հասցեագրումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը։ «Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն»:

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ընթացքում ընդունվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին հավանության արժանացան ՀԱԽ հռչակագրի և հայտարարության նախագծերը, որոնցում անդամ պետությունները հանդես են գալիս զինված հակամարտությունների՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։ Ջանքեր կգործադրվեն միջազգային ահաբեկչության վտանգների, այդ թվում՝ կապված օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման, զինման և որպես վարձկաններ զինված հակամարտություններում օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ։

Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։

Ավելին...

Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր կազատվեն զինվորական ծառայությունից. «Ժամանակ» Պատերազմում խոսելու ունակությունը կորցրած զինվորը թղթի վրա սա գրեց. ՖՈՏՈ Ինչպես են ռուս խաղաղապահներն ականազերծում Մարտակերտի տարածքը /Տեսանյութ/ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արցախից նոր հաղորդագրություն է եկել Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Սոսի Խանիկյանի վրաերթի դեպքից Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today «Ժողովուրդ». Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ «Հրապարակ»․ Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ 100 հազար մարդ գնա, միևնույն է, ոչինչ չի փոխվելու․ լուծումը արտահերթ ընտրությունն է՝ Փաշինյանի գնալուց հետո․ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ» «Հայաստանի Հանրապետություն». Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը «Հրապարակ»․Ինքը թիմի պատանդն է,թիմը՝իր «Հրապարակ»․Նիկոլ Փաշինյանը ինչով է փակել նախագահի բերանը «Հրապարակ»․Էդմոն Մարուքյանը Փաշինյանի մոտ կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյան պահանջը «Հրապարակ»․Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը
website by Sargssyan