Առանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:

Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»:

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով Տղամարդկանց շրջանում թրենդային դարձած մորուքի նոր տեսակը Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև - 30 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն․ Mediaport Բայդենի երդմնակալության օրը Թրամփը վաղ առավոտյան կմեկնի Վաշինգտոնից Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումն արգելափակվել է Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Գյումրեցի 32-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսանցել են (ֆոտո) Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը Ողբերգական դեպք. հայտնաբերվել է կնոջ դի Դատարանը 30 օրով ձերբակալել է Նավալնիին ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանների փոփոխություններն ավտոճանապարհներին Դրմբոն գյուղի բնակիչները ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (տեսանյութ) Առողջապահության նախարարը նշել է՝ երբ կարելի է «ազատվել» դիմակներից Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը 16-18 տարեկան երեխաները կունենան նույն իրավունքը, ինչ չափահասները. «Իմ քայլի» պատգամավոր Պատվաստանյութերի պատճառով՝ աշխարհը «բարոյական կործանման» եզրին է. Թեդրոս Հեբրեյեսուս
website by Sargssyan