Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում


Փաշինյանը փորձում է հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարումը և աներևակայելի հույսեր փայփայում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան հասարակությունը շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում է։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ ներքաղաքական հարթության վրա հասարակական, քաղաքական դաշտի, մտավորականության, գիտակրթական աշխարհի, հոգևոր դասի գերակշիռ մասը առաջ է քաշում Փաշինյանի հրաժարականի պահանջը, որից հետո նախատեսվում է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս անցումային փուլն անցկացնելու և ավելորդ ներքաղաքական սրացումներից խուսափելու համար։ Եթե առավել խոր դիտարկենք, ապա ինչոր իմաստով ներկայիս փուլում ընտրությունների անցկացումը անգամ ձեռնտու կլիներ ընդդիմությանը, քանի որ իշխանությունների վարկանիշն իրենց ապաշնորհության պատճառով օրեցօր հողին է հավասարվում, որը հնարավորություններ է բացում, որպեսզի ապագա խորհրդարանում ներկայիս ընդդիմադիր ուժերը կարողանան մեծամասնություն ձևավորել։

Բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը հապշտապ ընտրությունների ճանապարհը չի ընտրել։ Խնդիրն այն է, որ ներկայիս էմոցիոնալ և հուզական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը չի բխում երկրի ու պետության շահերից։ Հապշտապ անցկացված ընտրությունները ոչ միայն հանրային իրական տրամադրությունները չեն արտացոլի, ինչի վառ վկայությունն էին 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները, այլև այս պառակտված իրավիճակում դրանց անցկացումը կարող է մեծացնել ներքաղաքական լարվածության՝ ընդհուպ ընդհարումների հավանականությունը։ Իսկ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է լինել հակառակորդի օգտին, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները։ Քիչ չէ, որ նրանք կապիտուլ յացիայի են ենթարկել մեր հայրենիքը, չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում համարժեք արձագանք տալ ազգային անվտանգության համար ստեղծված սպառնալիքներին, դեռ մի բան էլ փորձում են հնարավորինս երկարաձգել իրենց իշխանությունը։

Ըստ այդմ, Փաշինյանը հանրությանը տարբեր թեզերով մանիպուլացնելու հնարքներ է բանեցնում, թե իր հեռանալու հանրային պահանջ չկա, եթե այն լիներ, ապա ընդդիմությունը անպայման կպնդեր արտահերթ ընտրությունների անցկացման վրա։ Այս համատեքստում նա ընդգծում է, թե միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ով կարող է լինել իշխանություն։ Ընդ որում, Փաշինյանը մի կողմից՝ խոսք է բացում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ խոսում է իր ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզում արտացոլված դրույթների իրականացման անրհաժեշտության մասին։ Բայց եթե ինքը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ինչպես է ստացվում, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզում դրա մասին որևէ խոսք չկա։ Այնպես է ստացվում, որ իշխանություններն ուղղակի շահարկում են արտահերթ ընտրությունների թեման։ Դրա մասին է նաև վկայում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի և երբ իշխանությունները դրան պատրաստ կլինեն:

Իսկ թե մոտավոր ե՞րբ հնարավոր կլինի ընտրությունների անցկացումը, Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում։ Իսկ ի՞նչ է նշանակում տեխնիկապես և ֆիզիկապես պատրաստ լինելը։ Միգուցե իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը հույս ունեն, որ կկարողանան ժամանակ ձգել, ամրապնդել իրենց իշխանությունը տեղերում, ինչ-որ հրաշքով, «մեդիատեռորներով», մանիպուլ յացիաներով փրկել իրենց զրոյական վարկանիշը կամ ծայրահեղ դեպքում պարզապես գնալ ընտրությունների և կեղծել դրանց արդյունքները։ Այս բոլոր տարբերակներն էլ իշխանություններն իրենց աչքի առաջ ունեն։ Այնուամենայնիվ, Փաշինյանի փայփայած երազանքները շատ արագ կարող են շրջվել իր դեմ, քանի որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին։

Երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու ոչ միայն վերջինիս պաշտոնավարումը, այլև ընդհանրապես «մարդամեջ» դուրս գալը, չնայած այդ առումով հիմա էլ նա լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին են վկայում նրա թաքնվելը մի քանի շարք ոստիկանական պատնեշի հետևում և տանից աշխատավայր երթուղին մեծաքանակ թիկնազորով ու հնարավոր-անհնար ճանապարհները փակելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում