Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում

Մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է ՌԴ իր գործընկերներին՝ նշելով, որ ՌԴ դատախազությունն ունի պատկառելի՝ շուրջ 300-ամյա պատմական անցյալ, որի ընթացքում կուտակած փորձի հիման վրա շարունակում է զարգանալ ժամանակի նոր պահանջներին ու մարտահրավերներին համահունչ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև ձևավորված փոխըմբռնման բարձր մակարդակը նպաստում է միջազգային հանցավորության դեմ ընդհանուր պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ակտիվ գործակցությանը, իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ իրականացմանը, միմյանց երկրներում մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանը, որը սնվում է երկու պետությունների դաշնակցային, բարեկամական հարաբերություններից, պատմական, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների էությունից:

 

Արթուր Դավթյանը կարևորել է հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ՌԴ դատախազության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետությունում քրեաիրավական ոլորտում ռուսական խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում իրականացվող աշխատանքը, որը նպաստում է օրինապահությանը, ռուս զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բնականոն իրականացմանը, հայկական զինված ուժերի ծառայողների, Արցախի բնակչության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորմանը, ինչն իր հերթին բխում է Արցախում բնականոն կյանքի վերականգնման, մեր հայրենակիցների անվտանգության, Արցախի զարգացման հեռանկարներից:

 

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Արցախի Հանրապետությունում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության 4 աշխատակիցներ Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվել են համապատասխան մեդալնելով և կրծքանշանով:

ՀՀ գլխավոր դատախազի այցը շարունակվում է:

 


Ու՞մ է սպասվում գլխապտույտ հաջողություն ու ֆինանսական մեծ վերելք 2021 թվականին Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի բացառիկ կադրերը (տեսանյութ) Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Ինչպե՞ս ստեղծվեց համացանցը և ռեկորդային արագությամբ անցավ ռադիոյից ու հեռուստատեսությունից Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Մարնեուլիում ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել. «Ժողովուրդ» Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան (տեսանյութ) «Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան Պայթյուն է տեղի ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին Բաքվում զոհված զինծառայողների ընտանիքները փակել են Թբիլիսյան պողոտան (տեսանյութ) Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ
website by Sargssyan