Երևան, 17.Հունիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներ. «Փաստ» «Սա հանցագործություն է. համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին». «Փաստ» Սպասվում է առանց տեղումների եղանակ Մահվան ելքով ավտովթար՝ Տավուշում Դոլարի փոխարժեքը նվազեց 515 դրամից. Եվրոն եւս էժանացել է Աննա Հակոբյանն ուղղություն է ցույց տալիս Ալեն Սիմոնյանին. տեսանյութ Թեժ քննարկում Հ1-ում. Քննարկման անկյունաքարը «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ծրագիրն էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Նոր նշանակում է արվել 80 կով ադրբեջանցիները տարել են մեր բնակիչներից, չեն տալիս, ու ոչ ոք չի խոսում այդ մասին. Թագուհի Թովմասյան


Փաշինյանը «մերժողից» արագ վերածվեց իրական մերժվածի. հաշտվե՞լ են պարտության մտքի հետ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը դարձել է օրակարգային։ Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում ոչ մի ղեկավար այսքան ձախողված, այսքան պարտված, այսքան... մերժված չի եղել։ Ճիշտ է, նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, ավելին՝ երազանքներ ունի վերընտրվել, սակայն այս ամենը միայն ցույց է տալիս նրա ու իր թիմի տեսակը: Իրականում հանրությունը նրան սկսել էր մերժել դեռ մինչ չարաբաստիկ պատերազմը, իսկ Նիկոլի պարտված պատերազմից հետո նա փաստացի մերժված է բոլորի կողմից: Դե, բացառությամբ կորցնելիք ունեցող իր թիմակիցներից, բացառապես սեփական ճղճիմ շահերն առաջ մղող որոշ շրջանակների ու հասարակության մի փոքր հատվածի, որին ոչ մի պարագայում ոչինչ բացատրել չես կարող:

Պարզապես չեն հասկանա ու վերջ, նրանց ուղեղները վաղուց են լվացել: Տեսեք, մեր հասարակության հիմքերն ու ինտելեկտուալ հատվածը սկզբից ևեթ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը. երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսներն ու հոգևոր դասը, գիտնականները, բուհերը, ազդեցիկ գործարարներ, փաստաբանները, բազմաթիվ բուժաշխատողներ, մանկավարժներ, ազատամարտիկներ, նույնիսկ գլխավոր շտաբը: Թեպետ վերջինիս դեպքում դեռ բազում հարցեր կան: Ժամանակի ընթացքում, երբ թշնամին աստիճանաբար Փաշինյանին նոր զիջումներ է պարտադրում, վերջինիս հրաժարականը պահանջող շրջանակներն ավելի են ընդլայնվում՝ ներառելով շատ լայն հանրային շերտ։ Դրանով է պայմանավորված, որ իր այցերի ընթացքում Փաշինյանը սուր հակազդեցության ու «սյունյաց ողջույնների» է հանդիպում։

Նա Հայաստանի տարածքում շրջում է հարյուրավոր ոստիկանների, թիկնապահների ուղեկցությամբ: Ավելին, իմանալով, որ իր այցերի ժամանակ մարդ չի լինի, նա իր հետ ամեն տեղ շրջիկ խմբեր է տանում, հարակից բնակավայրերից մեքենաներով կազմակերպում մի քանի տասնյակ մարդկանց ներկայություն ու բեմականացումներ կազմակերպում, թե աջակիցներ ունի: Իրականում Փաշինյանին հանրության գերակշիռ մասը որակում է որպես հող հանձնող, կապիտուլյանտ, հողատու, դավաճան։ Մյուս կողմից, ուշագրավ է, որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հրաժարվում են Փաշինյանի հետ ցանկացած համագործակցությունից և որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու նրա հետ։ Ավելին, Փաշինյանին արհամարհում են նույնիսկ բանավեճի առումով։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Նիկոլի հետ բանավիճելու առաջարկը:

Երկրորդ նախագահի անունից տեղեկացրեցին, որ «հող տվողի հետ չեն բանակցում», իսկ առաջին նախագահի գրասենյակից էլ հայտարարեցին, որ Լևոն ՏերՊետրոսյանը «ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»։ Ոչ պակաս կտրուկ էր արձագանքել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նշելով. «Ես կապիտուլ յանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հետ բանավիճելուց կհրաժարվեն նաև մյուս իրական ընդդիմադիրները, և եթե կայանա այդ հունիստասնության բանավեճը, ապա Նիկոլն ու իր սատելիտ մի քանի ուժերի առաջին համարները պարզապես «ջան կասեն-ջան կլսեն», իրենք իրենց կոգևորեն: Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլի հետ բանավճի գնացող յուրաքանչյուրը պարզապես նրա «թելն է թելելու», ինչպես նրանք, որոնք այսօր չեն հայտարարում նրա հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին:

Մի խոսքով, բոլոր առումներով Փաշինյանն այսօր «իզգոյի» կարգավիճակում է հայտնվել. նրան մերժում են բոլորը, ու շատ հավանական է, որ հիմա հարկ լինի հայտնի երգի բառերը փոխել. «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ»։ Ստացվում է, որ ճակատագրի հեգնանքով 2018 թվականին գլխավոր «մերժողն» այսօր հայտնվել է իսկական ու անվերապահ մերժվածի կարգավիճակում։ Երևի այս գիտակցման պատճառով է, որ Նիկոլն ու իր մի քանի պատգամավորներ իրենց ավելի ու ավելի ջղաձիգ ու սանձարձակ են պահում՝ լրագրողների դեմքին դուռ են շրխկացնում, հեռախոս են գողանում, հիստերիկ հայտարարություններ են անում, որակումներ են տալիս ընդդիմադիր պատգամավորներին, իսկ որ ամենազարմանալին է, խոսում են տղամարդկությունից, չվախենալուց, ճիշտ հայտնի ասացվածքի նման՝ արջն իր ահից է գոռում:

Բայց ամենաբնորոշը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի գրառումն էր: Ի մասնավորի, այն հարցին, թե հնարավո՞ր է փակել օդային եւ ցամաքային ճանապարհները՝ դավաճանների ելքը երկրից չթույլատրելու համար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ուր էլ փախչեն, փեշերից բռնած՝ բերելու ենք»: Արսեն Թորոսյանն այնպիսի մի գրառում է կատարել, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նրան պետք է պարզապես հեռացներ աշխատանքից: Նա, դիմելով Քոչարյանին, ասել է. «Քեզնից փախչող չկա էս երկրում. քեզնից չենք փախել ոչ 2003-ին ու 2004-ին, ոչ 2007-ին ու 2008-ին ու վստահ եղիր՝ չենք փախչելու նաև 2021-ին»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Թորոսյանը փաստացի «դավաճաններ» որակումը վերցրել է իրենց վրա, մի կողմ թողնենք, որ մեր երկրի մասին խոսելիս հերթական անգամ քայլողներն ասում են «էս երկիրը», մի կողմ թողնենք «մենք չենք փախել» արտահայտությունը, քանզի բոլորը հիանալի գիտեն, թե երբ ու քանի անգամ է փախել իր շեֆը: Ամենաուշագրավն այն է, որ նա չի էլ հակադարձում Քոչարյանին, թե՝ դեռ իշխանության արի, նոր փեշներիցս բռնած հետ բեր կամ մի թող փախչենք: Այսինքն, փաստացի ընդունում է, որ իրենք արդեն պարտվել են, ուղղակի նոր վարչապետից չեն վախենալու ու չեն փախնելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներ. «Փաստ»«Սա հանցագործություն է. համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին». «Փաստ»Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքներըՍպասվում է առանց տեղումների եղանակ Մահվան ելքով ավտովթար՝ Տավուշում Դոլարի փոխարժեքը նվազեց 515 դրամից. Եվրոն եւս էժանացել է Աննա Հակոբյանն ուղղություն է ցույց տալիս Ալեն Սիմոնյանին. տեսանյութԹեժ քննարկում Հ1-ում. Քննարկման անկյունաքարը «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ծրագիրն էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Նոր նշանակում է արվել 80 կով ադրբեջանցիները տարել են մեր բնակիչներից, չեն տալիս, ու ոչ ոք չի խոսում այդ մասին. Թագուհի Թովմասյան Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Պուտինի առաջարկի մասին հարցին. տեսանյութ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ժնեւ՝ Ջո Բայդենի հետ բանակցությունների Ալիևը Շուշիում Էրդողանին «Հաղթանակ» անունով նժույգ է նվիրել, իսկ Նիկոլին Սյունիքում շուն են նվիրել՝ «Գժուկ» անունով Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավի 10-րդ օր Մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի դրոշը մաշված ջինսի պես են նկարել. Քոչարյանը՝ ՔՊ-ի լոգոյի մասին Պետք է փորձենք ռուսական ռազմական ներկայությունը սարքենք ժամանակակից. Ռոբերտ Քոչարյան ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել Մի քանի տարի հետո Արսենյանը նույն ջերմեռանդությամբ Նիկոլին է «փչացնելու». Սուրեն Սուրենյանց Քաղաքացիները պատրաստ են իրենց վստահության քվեն տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Ալիևը Էրդողանին ցույց է տվել Ստեփանակերտն ու քրքջալով հայտարարել, որ Արցախի մայրաքաղաքում հյուրանոց են ունենալու Սուրեն Պապիկյանը պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացելEPILOGUE, կամ նոր սկզբին ընդառաջ. Սա իմ ՎԵՐՋԻՆ տեսանյութն է. Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր Հայաստանում մեկ օրում 15 վթար է եղել․ զոհվել է 2 մարդ Տեսանյութ՝ այս գիշեր տեղի ունեցած սպանության դեպքի վայրից ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը․ ՀՀ ՄԻՊ-ն արձագանքում է Հենց գաք ու այդ հարցը հայերեն տաք՝ հաջորդ օրը դա անելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն «Դիահերձումը» ցույց կտա․ Լավրով Հատուկ հսկողություն քվեաթերթիկների հաշվարկի նկատմամբ124 անուն. Որ մտավորականներն են սատարում Քոչարյանին Բաքվում սկսվում է տասնչորս հայ ռազմագերիների դատավարությունը Եվրո-2020․ Առաջին տուրի լավագույն գոլի հավակնորդները ՈՒղիղ. Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքն Արթիկում են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք, մահացել է 1 մարդ Ինչպես են ադրբեջանցիները ստացված քարտեզներով ականազերծում տարածքը. Տեսանյութ Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Պուտինը հրաժարվել է Ժնևի օդանավակայանում արարողակարգային հանդիպումից Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել Քանի մարդ է մասնակցել Քաջարանում Նիկոլ Փաշինյանի երթին ու ովքեր են եղել նրանք 4 օրից անսպասելի բան տեղի կունենա. Տիգրան Ուրիխանյան Տեսանյութ․« Էլի՞ կան մոտներդ գերիներ, պորցիայով տվեք»․ հատված Ալիևի ու Էրդողանների զրույցից «Դուք փորձում եք փակել իմ բերանը». ՊուտինԻլհամ Ալիևը փոխարինել է Նիկոլ Փաշինյանին. լուսանկար«Ինձ հետապնդում եք, աչքով եք անում». Ալեն Սիմոնյանն անհավասարակշիռ վիճակում միջամտում է Tert.am-ի աշխատանքինԵրկար ժամանակով լույս չի լինելու. Երևանում և մարզերումՍյունիքի չկահավորված դիրքերից բոլոր տղաների անունից ամենաջերմ «Ողջույնները» մարդակեր կապիտուլյանտին. Նիկոլի այսօրվա այցի ծախսերը Հայաստանը դուրս է մնում աշխարհի կարևոր զարգացումներից. մուրճով քարոզարշավի հետևանքները. «Ժողովուրդ»Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ»