Երևան, 07.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կանգնած, սպասում ենք «դուխով» տղերքին․ բողոքի ակցիա՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվել Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասին Ծեծկռտուք ԱԺ–ում` իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա․ ՈւՂԻՂ


Կշեռքի նժարին երկրի ճակատագիրն է. ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին կլրանա եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին, երբ ռազմական գործողությունները կանգնեցնելու և հրադադարի հաստատման համար հայկական կողմին, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին, կապիտուլ յացիոն պայմաններ պարտադրվեցին։ Եվ հենց այդ տարելիցին ընդառաջ էական նշանակություն ունեցող տեղեկատվական արտահոսք է տեղի ունենում։ Այն մասնավորապես վերաբերում էր նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մոսկվայում եռակողմ ֆորմատով հանդիպման ու երկու նոր փաստաթղթերի ստորագրման հարցին։

Ըստ իշխանամերձ ԶԼՄ «արտահոսած» տեղեկությունների, առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Փաստացիորեն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանն, ըստ այդմ, հրաժարվում է Արցախի անկախության բարձրաձայնումից։ Երկրորդ փաստաթուղթը, նույն «տեղեկություններով», վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհմիջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն օրերս հայտարարում էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իրենք հասնում են իրենց ուզածին։ Հասկանալի է, որ նախապատրաստվող նման փաստաթղթերի ստորագրումն, ըստ էության, նշանակելու է Հայաստանի նոր կապիտուլ յացիա՝ այս անգամ արդեն դիվանագիտության դաշտում։ Ակնհայտ փաշինյանական այս «սլիվից» շատ չանցած՝ նմանատիպ տեղեկատվություն է հրապարակվում նաև ռուսական մամուլում, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում տեղի է ունենալու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որի շրջանակներում քաղաքական գործիչները ծրագրում են եռակողմ հայտարարություններ ստորագրել։

Ճիշտ է՝ այս թեմային անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե ՓաշինյանԱլիև-Պուտին հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների առաջարկներ քննարկվում են, իսկ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը չափազանց դիվանագիտական պատասխան տվեց, թե նման պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում այդ մասին ժամանակին կտեղեկացնեն, սակայն նրանք, ըստ էության, չբացառեցին, առավել ևս չհերքեցին եռակողմ հանդիպման կազմակերպման ու նմանատիպ բովանդակություն ունեցող փաստաթղթերի ստորագրման հավանականությունը։ Եվ պատահական չէ, որ այս փաստաթղթերի ստորագրման մասին արտահոսքը առաջին հերթին լրատվական դաշտ է սպրդում հենց այս օրերին, այն էլ՝ իշխանամերձ լրատվականի կողմից։

Ուստի տրամաբանական են այն վերլուծությունները, որ դա անձամբ Փաշինյանի կողմից է կազմակերպվել։ Բայց սրանով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Փաշինյանը։ Վերջինս, կարծես թե, առաջին հերթին փորձում է շոշափել հանրային տրամադրությունները: Սա տրամաբանական է, բայց միայն առաջին հայացքից։ Իրականում կան նաև հարցի այլ անկյուններ ու խութեր: Հնարավոր են մի քանի այլ պատճառներ, մասնավորաբար այն, որ գուցե Փաշինյանը ստորագրի ավելի մեղմ փաստաթղթեր, քան իր իսկ «սլիվում» նշվածն է, որպեսզի հանրությանը հանգիստ մոլորեցնի «փրկության» հերթական ճառերով ու «մուննաթով», թե բանից անտեղյակ՝ աղմուկ եք բարձրացրել:

Հավանական են նաև քննարկումները, որ նա փորձում է փրկել իրեն, քանզի թե՛ ստորագրելու, թե՛ ստորագրումից ուղիղ հրաժարվելու դեպքում իրենից կարող են «հրաժարվել» ոչ միայն Ռուսաստանը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան: Այս համատեքստում անհամեմատ ավելի հրատապություն է ձեռք բերում այն հարցը, թե ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերն ու քաղաքացիները, որպեսզի հնարավոր լինի կանխել Հայաստանի վզին նոր ստորացուցիչ պայմանների փաթաթումը։

Այստեղ կարևոր հանգամանք է այն, որ մասնավորաբար «Հայաստան» դաշինքը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Եվ արդեն իսկ նոյեմբերի 9-ին ու նոյեմբերի 10-ին Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ են ուղարկվել քաղաքապետարան։ Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ այս իրազեկումներն ուղարկվել են մոտ տասն օր առաջ, այսինքն՝ ավելի շուտ, քան տարածվել էր փաշինյանական «արտահոսքը»: Նշվել է նաև, որ ավելի շուտ հանրահավաքներ անցկացնելը չի բացառվում:

Պարզ է, որ ներկայիս իրավիճակում ընդդիմության գլխավոր խնդիրը պետք է լինի պարտված ու հեղինակազրկված իշխանությունների հեռացումը։ Եվ այս տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ հանրային դիմադրությունն իր բարձրակետին կարող է հասնել այն ժամանակ, երբ իշխանությունները երկիրը նոր կապիտուլ յացիայի տանելու փորձ անեն։ Սակայն զարմանալի է, որ ընդդիմության նախաձեռնությունը որոշ շրջանակների կողմից ոչ միանշանակ ընկալում է գտնում։ Երբ իրական ընդդիմության վրա հարձակվում են իշխանության «ասեղը թելողները», դա հասկանալի է: Սակայն անհասկանալի է, թե ո՞ւմ շահերն են սպասարկում ընդդիմության գործողությունների վարկաբեկման արշավ սկսած նշյալ շրջանակները, որոնք իբր հականիկոլական են իրենց ներկայացնում, բայց ուղղակիորեն աշխատում են որպես ընդդիմության ընդդիմություն։ Արդյունքում կյանքի են կոչում ընդդիմությանը պառակտելու Փաշինյանի ծրագրերը, որոնց մասին, ի դեպ, մենք նշել ենք դեռ ամիսներ առաջ:

Այնինչ, այսօր չափազանց կարևոր է ցանկացած ընդդիմադիր ուժի նախաձեռնողականությունը, և բոլորի մասնակցությունը փողոցային պայքարին: Անկախ նրանից՝ ով է դա կազմակերպում: Խոսքն, իհարկե, իրական ընդդիմադիր ուժերի մասին է, այլ ոչ պսևդոների: Կշեռքի նժարին երկրի ճակատագիրն է...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ կայացավ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց, որ հավանական է՝ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էլ նշեցին, դաշինքի պատրաստակամության մասին՝ սատարելու իրական ընդդիմության ցանկացած միջոցառման, որն ուղղված կլինի Հայաստանի շահերին հակասող գործընթացների դեմ պայքարին։ Ներկաները նշեցին, որ գլխավոր խնդիրը հերթական կապիտուլ յացիան կանխելն է: Ինչպես ասում են՝ այն, ինչ պետք էր ապացուցել, և այն, ինչ ակնկալվում էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանա-ադրբեջանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Կանգնած, սպասում ենք «դուխով» տղերքին․ բողոքի ակցիա՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱյս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվելԻնչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը Ալեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասինԾեծկռտուք ԱԺ–ում` իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա․ ՈւՂԻՂ ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը. Տեսանյութ 36 ժամ ջուր չի լինելուԻնչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը գերիների մասին. Տեսանյութ Եկեք բոլորդ էլ ընդունեք, որ Ալիևը մի քիչ վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին․Արամ Վարդևանյան (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր Գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր Գործարկվելու են շչակները․ ԱԻՆ Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 4 մահ «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով. Աշոտյան Բանակցային գործընթացի նման խեղաթյուրումների պատճառով էսօր չունենք Արցախի 75%-ը և ունենք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր. Անժելա Նալբանդյան Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում խոսել Լավրովի հետ, ստիպված կլինի շփվել Շոյգուի հետ. Le Figaro Առաջիկա օրերին տեղումներ կսկսեն, այդ թվում՝ Երևանում Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմՎերահաշվարկ կկատարվի 67 տեղամասում. ԿԸՀ Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ Մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը՝ ուղիղ Նշված հասցեներում գազ չի լինելուԻշխան Սաղաթելյանի ճեպազրույցը (տեսանյութ) Սուտ ասելը, թերևս, ինչ դուրս է եկել՝ Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում. Թագուհի Թովմասյան Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է.Ռոբերտ Հայրապետյան Զինծառայողների առողջության ապահովման հրատապության և առաջնահերթության հետ կապված նախագիծն իշխանությունը մերժեց. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը Ինչպիսին է COVID-19-ի ընթացքը օմիկրոն շտամով վարակվածների մոտ․ ԱՀԿ Ընդդիմությունն առաջարկում է սահմանազատման և սահմանագծման հարցերով արտահերթ նիստ հրավիրել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցՍպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ. հունվար-նոյեմբերին. Վիճակագրական կոմիտեի տվյալներ. Հռիփսիմե Ստամբալյան Երկրաշարժ է գրանցվել Հեռահար կառավարման վահանակ կամ՝ պուլտ. ինչպե՞ս է այն հայտնվել մեր կյանքում. «Փաստ»Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար. Գագիկ Ծառուկյան Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի Երբե՛ք չգայթակղվել. «Իմ անձնական շքեղությունը հզոր Հայոց պետությունս է». Խաչիկ ԱսրյանԻ հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. ՀՀ նախագահ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ, որ խլեց ավելի քան 25000 մարդու կյանք. «Փաստ»