Երևան, 29.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցիները հանել են Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթի խաչը, քանդել տանիքը ՊՆ-ի կողմից Հայոց բանակի տոնը չշնորհավորելու վրա զարմացած չեմ, այս անգամ գուցե անկեղծ են. Խամոյան Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր Գեոպոլիտիկ դիվերսիֆիկացիաներին ընդառաջ Պուտինը հանձնարարել է օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր ներառել ՀԷՑ հայտարարությունը՝ փետրվարի 1-ից սպասվող փոփոխության վերաբերյալ Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի «Վստահ եմ, որ հարսանիք կլինի»․ Ռոնալդու


Ադրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել

Հասարակություն

Այս տարվա փետրվարին ԱԱԾ-ն հրապարակել էր, որ ադրբեջանցի ներկայացող հայաստանցին, ըստ ԱԱԾ-ի, սպառնացել ու շահագործել է անհետ կորածների իգական սեռի ազգականներին: Ավելի ուշ ԱԱԾ-ն այս գործը ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի , անչափահասների դեմ սեռական բռնության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն,որտեղ վարչության պետ Հովհաննես Համբարյանի գլխավորությամբ գործը ամբողջությամբ բացահայտել է եւ այն ուղարկվել է դատարան: Դատարանում նիստը անցկացվել է դռնփակ, որի արդյունքում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել մեղադրյալ Ալիկ Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացին, որն արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների հարազատներին է ներկայացել որպես ադրբեջանցի Ազիզ Մուրադով, կալանավորված է։

Ըստ իրավապահների` Ֆեյսբուքում որպես Ազիզ Մուրադով ներկայացող հայաստանցին կապ է հաստատել անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականների հետ, սուտ տեղեկություններ է փոխանցել նրանց հարազատների գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին։ Իր տրամադրած տեղեկության դիմաց որպես ադրբեջանցի ներկայացած հայաստանցին անհետ կորածների հարազատներից պահանջել է իրեն ուղարկել իրենց մերկ լուսանկարները և տեսագրությունները և սպառնացել՝ հակառակ դեպքում կամ կսպանի, կամ էլ բռնության կենթարկի նրանց գերեվարված զինվորներին։ ԱԱԾ-ի փոխանցմամբ` Ֆեյսբուքի այս օգտատերը շահագործել է մի խումբ կանանց, այդ թվում` 16 տարին չլրացած աղջնակի, սպառնացել է նրանց։

Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութում բերման ենթարկված քաղաքացին, որի տվյալները չեն հրապարակվում, խոստովանական ցուցմունքներ է տալիս և ներողություն խնդրում իր արարքի համար։ ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել, իսկ թե ինչ հոդվածով, չի հրապարակվում։

«Ֆեյսբուքյան կայքում գրանցվել եմ Ազիզ Մուրադով ադրբեջանական անուն-ազգանունից, օգտվելով այդ առիթից` անհայտ կորածների ծնողներից և քույրերից, և կանանցից ուզել եմ իրենց մերկ լուսանկարները, որպեսզի ես իրենց ցուցադրեմ իրենց եղբայրներին, որդիներին կամ ամուսիններին, և սպառնացել եմ նրանց ծնողներին և քույրերին, որ եթե իրենք իրենց լուսանկարները չուղարկեն, ես կվնասեմ իրենց երեխաներին կամ եղբայրներին: Ես ընդունում եմ իմ արարքը, իմ արածը սրբապղծություն է, ես այդքանը չգիտակցելով եմ արել` սեռական կարիքներից ելնելով», – ասում է նա ցուցմունքի մեջ:

Կարեն Ղարախանյանը պատմեց, որ Ազիզ Մուրադով ներկայացած անձը ցանկություն է ունեցել խոսել նաև եղբոր կնոջ՝ Վարդուհու հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվել է խոսել ադրբեջանցի ներկայացած տղամարդու հետ. «Կինն ասաց` ես վախենում եմ էլի իր հետ խոսել, էտ ո՞վ ա, բան, թուրք ա էլի, չեմ խոսում: Ինքը մինչև սպանությունը` մինչև ամսի 15-ը, մեզ հետ կապվում էր, сообщения էր գրում, որ ողջ ա, 7 տարի նստացնելու ենք իրան: Հետո մենք գրել ենք, որ կուզենք հետը մի հատ խոսենք, ասաց` էլ ինձ հարց չտաք, ինքն արդեն սպանված ա»:

 

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ այս գործի շրջանակում կան տասնյակ տուժողներ, ովքեր պարզաբանումներ են տվել կատարվածի վերաբերյալ։ Կատարված խուզարկությունների արդյունքում էլ մեղադրյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս օգտագործած բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ԱԱԾ-ն թեև չի հայտնում, թե ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել քաղաքացուն, սակայն նաև տեղեկացնում է, որ նրա կատարած արարքի համար որպես պատիժ նախատեսված է 10-12 տարի ժամկետով ազատազրկում:

Գլխավոր դատախազության տվյալներով` Հայաստանի իրավապահները քննում են պատերազմի հետ առնչվող ավելի քան 1600 քրեական գործ։ 560 անձի մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով՝ սպանության, մարդուն առևանգելու, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պետական դավաճանության, լրտեսության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների համար։ Օրերս էլ հաղորդվեց, որ Պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար։

Ռազմական դրության պայմաններում Պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն՝ նա պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել զորամասերից մեկի 72 զինծառայողներին։ Ըստ Քննչական կոմիտեի, սակայն, հրամանատարը ցուցաբերել է իշխանության անգործություն, անձամբ չի դիմավորել, ինչպես նաև չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը։ Նրա այս անգործության հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով հայտնվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ ադրբեջանական զինուժի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան: Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Ի դեպ, գործով մեղադրյալ Ալիկ Հայրապետյանը մշտապես հայտարարել է, որ չի ուզում ապրել:

Ադրբեջանցիները հանել են Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթի խաչը, քանդել տանիքը ՊՆ-ի կողմից Հայոց բանակի տոնը չշնորհավորելու վրա զարմացած չեմ, այս անգամ գուցե անկեղծ են. Խամոյան Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր Գեոպոլիտիկ դիվերսիֆիկացիաներին ընդառաջՊուտինը հանձնարարել է օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր ներառել ՀԷՑ հայտարարությունը՝ փետրվարի 1-ից սպասվող փոփոխության վերաբերյալ Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի «Վստահ եմ, որ հարսանիք կլինի»․ Ռոնալդու Մամիջանյանը լավ է արել, որ չի քվեարկել նիկոլական այդ բանաձևին. Նաիրա Զոհրաբյան Տավուշից մեզ տագնապալի լուրեր են հասնում. Ազատագրում ՊՆ-ն եւ ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել բանակին. Իշխանյան «Կարուսելի» էֆեկտըԹշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին. Թագուհի Թովմասյան Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտակայքում Սավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջը Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերինԼրագրողի դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Փաշինյանը․ նպատակը լրագրողի դերը նսեմացնելն է. Թագուհի Թովմասյան Ծաղկաձորում տղամարդը փորձել է գողություն անել, բայց ընկել է 3-րդ հարկից Իրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ «Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Արթուր Ղազինյան Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ԵԿՄ նախագահը, ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը Ռուսաստանում հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքում. մեկ կին և 4 մանկահասակ երեխա են մահացել Թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. «Ազատագրում» Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցում Քմահաճույքների իշխանությունն ու ցավոտ իրականությունըԱդրբեջանում պահվող գերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով կապ են հաստատել իրենց հարազատների հետ Բենզինի և դիզելային վառելիքի գները նախորդ տարվա համեմատ աճել են 43.3 և 50.4 տոկոսով Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ» Նավթի գներն աճել են Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա Մի տարի հետո՝ էս հրապարակում մեծ շքերթով ենք նշելու Բանակի տոնը, որին էսօր շատերը դավաճանեցին․ քաղաքացի Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք. Աննա Մկրտչյան Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այնտեղ, որտեղ կան ստուգումներ և սահմանափակումներ, կորուստը կազմում է 50-80%. Աշոտ Բարսեղյան Սա երկրի մայր օրենքի վրա ոտքերը սրբել և տրորել է․ Ռոբերտ Հայրապետյան Մեր բանակը ռախիդով հիվանդ մարդու է հիշեցնում. գլուխը ուռճացված է, մարմինը՝ փոքր. Մովսես Հակոբյան«Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ ԶաքարյանԲանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած. Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ աճյունՌուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է Երեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով