Երևան, 29.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պուտինը հանձնարարել է օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր ներառել ՀԷՑ հայտարարությունը՝ փետրվարի 1-ից սպասվող փոփոխության վերաբերյալ Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի «Վստահ եմ, որ հարսանիք կլինի»․ Ռոնալդու Մամիջանյանը լավ է արել, որ չի քվեարկել նիկոլական այդ բանաձևին. Նաիրա Զոհրաբյան Տավուշից մեզ տագնապալի լուրեր են հասնում. Ազատագրում ՊՆ-ն եւ ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել բանակին. Իշխանյան «Կարուսելի» էֆեկտը Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին. Թագուհի Թովմասյան Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման


ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրները վերաբերում են միայն ՀՀ տարածքին

Քաղաքական

Քաղաքականության մեջ էական է, թե ինչ է ֆիքսվում փաստաթղթերում, ոչ թե՝ ինչ է ասվում հետո մամուլի համար։ Եռակողմ հանդիպման փաստաթղթային արտացոլանքը ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը նոր հարթակ դնելու կամ նոր շրջանակներում քննարկելու հանգուցալուծում չկա, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, որպես այդպիսին, ֆիքսված չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպմանն ու ընդունված հայտարարությանը։

Դրանով, ըստ Մարտիրոսյանի, արձանագրվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրները վերաբերում են միայն ՀՀ տարածքին։

«Ղարաբաղյան հիմնախնդիրը շրջանցվեց, ասես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության խնդիր գոյություն չունի․ այդ առումով գնում ենք համր խոսակցության, իսկ առաջնային խնդիրը դառնում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցը, ինչը ևս փորձում են հարթել դելիմիտացիա և դեմարկացիա հասկացությունների միջոցով»,-ասաց քաղաքագետը՝ մտահոգություն հայտնելով, որ հակամարտությունն այլևս վերածվում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքային խնդիրների և վեճերի։

«ՀՀ-ն ստորագրել է երկու հայտարարությունների տակ, որոնցում մենք չենք ֆիքսում մեր պահանջատիրության գոնե ակնկալիքները՝ Արցախի հիմնախնդիրը դրանցում որևէ կերպ չարձանագրելով։ Փաստացի, Արցախյան հիմնախնդրի՝ մեր պահանջատիրական որոշակի պատկերացումները նաև հետագա դիվանագիտական աշխատանքների ծավալման առումով ֆիքսված չեն, ինչը խոսում է մեր դիրքերի թուլացման մասին»,-ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, թե Բրյուսելում նախատեսված հանդիպմանն էլ այդ երկու հայտարարությունները ելակետային կլինեն՝ դուրս մղելով այլ կարևոր հարցեր։

«Որքան էլ Բրյուսելում նախատեսված հանդիպումը մեզ չի կարող որևէ մեծ ակնկալիք տալ, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ում կայացած երկու հանդիպումների և հայտարարությունների տրամաբանությունը լինելու է դիվանագիտական հետագա գործունեության ելակետը։ Դրա հետևանքով դժվար է լինելու զարգացնել երկու կարևոր հարցերը՝ ռազմագերիների վերադարձ, Արցախի խնդրի՝ հայկական շահի արտացոլում։ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և տարածքային վեճերի հարցը դրանք թողնելու է երկրորդ պլանում՝ մնալով միայն Ադրբեջան-ՀՀ դեմարկացիոն և դելիմիտացիոն տրամաբանության մեջ»,-ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց՝ այս նույն ընթացքում Ադրբեջանը, օկուպացված պահելով ՀՀ սուվերեն տարածքի հատվածներ, շարունակում է առանց համաձայնեցման դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, որը բխում է բացառապես իր շահերից։

Մարտիրոսյանը վստահ է՝ Արցախյան հիմնախնդրի և ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերն իրարից չի կարելի տարանջատել, հնարավոր չէ մեկ քաղաքական խնդիրը բացարձակապես անջատված կերպով քննարկել։

«Դրանք անմիջականորեն փոխկապակցված, մեկը մյուսի հետևանքով առաջացած խնդիրներ են, չպետք է մեկը մյուսին ստորադասել։ Որոշակի քաղաքական միջազգային բևեռներ պնդում են, որ Արցախյան հիմնախնդիրն առկա է, և պետք է շարունակել քննարկումները, իսկ փաշինյանական քաղաքական օրակարգը միջազգային հարթակում մնում է բացառապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հիմնախնդիրը, դեմարկացիայի և դելիմիտացիայի անցկացումը, որով նա փորձում է իրեն քիչ թե շատ քաղաքական գործոն ներկայացնել»,-նշեց քաղաքագետը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այսօր ապրում ենք այնպիսի ՀՀ-ում, որի քաղաքական և ազգային շահերը փաստացի ներկայացնող իշխանությունը չունի ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն՝ դրանք  խորացնելու և իրականում աշխատեցնելու ի բարօրություն ՀՀ քաղաքացու և ժողովրդի, դրան զուգահեռ՝ փոփոխվող տարածաշրջանի ազդեցություններ ու նոր մարտահրավերներ։

«Ցավոք, ՀՀ-ում ձևավորված իշխանությունը այժմ եղած մարտահրավերների ընկալման և դրանց նկատմամբ դիմադրողականություն ունենալու առումով բացարձակապես ո՛չ մտավոր, ո՛չ քաղաքական, ո՛չ ինտելեկտուալ որևէ ունակություն չունի։ Գործող քաղաքական էլիտան է դարձել համար առաջին մարտահրավերն այսօրվա ՀՀ-ի համար՝ իր ընկալումների, քաղաքական գերակայությունների և արժեքաբանությունների առումով»,-ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը։

Պուտինը հանձնարարել է օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր ներառել ՀԷՑ հայտարարությունը՝ փետրվարի 1-ից սպասվող փոփոխության վերաբերյալ Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի «Վստահ եմ, որ հարսանիք կլինի»․ Ռոնալդու Մամիջանյանը լավ է արել, որ չի քվեարկել նիկոլական այդ բանաձևին. Նաիրա Զոհրաբյան Տավուշից մեզ տագնապալի լուրեր են հասնում. Ազատագրում ՊՆ-ն եւ ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել բանակին. Իշխանյան «Կարուսելի» էֆեկտըԹշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների եւ իրավունքների ոտնահարման մասին. Թագուհի Թովմասյան Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտակայքում Սավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջը Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերինԼրագրողի դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Փաշինյանը․ նպատակը լրագրողի դերը նսեմացնելն է. Թագուհի Թովմասյան Ծաղկաձորում տղամարդը փորձել է գողություն անել, բայց ընկել է 3-րդ հարկից Իրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ «Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Արթուր Ղազինյան Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ԵԿՄ նախագահը, ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը Ռուսաստանում հրդեհ է բռնկվել բազմաբնակարանային շենքում. մեկ կին և 4 մանկահասակ երեխա են մահացել Թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. «Ազատագրում» Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցում Քմահաճույքների իշխանությունն ու ցավոտ իրականությունըԱդրբեջանում պահվող գերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով կապ են հաստատել իրենց հարազատների հետ Բենզինի և դիզելային վառելիքի գները նախորդ տարվա համեմատ աճել են 43.3 և 50.4 տոկոսով Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ» Նավթի գներն աճել են Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա Մի տարի հետո՝ էս հրապարակում մեծ շքերթով ենք նշելու Բանակի տոնը, որին էսօր շատերը դավաճանեցին․ քաղաքացի Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք. Աննա Մկրտչյան Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այնտեղ, որտեղ կան ստուգումներ և սահմանափակումներ, կորուստը կազմում է 50-80%. Աշոտ Բարսեղյան Սա երկրի մայր օրենքի վրա ոտքերը սրբել և տրորել է․ Ռոբերտ Հայրապետյան Մեր բանակը ռախիդով հիվանդ մարդու է հիշեցնում. գլուխը ուռճացված է, մարմինը՝ փոքր. Մովսես Հակոբյան«Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ ԶաքարյանԲանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած. Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ աճյունՌուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է Երեւանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը. Շարմազանով Ես ձեր սուտի «հայանպաստ բանաձևը», որի միակ նպատակը Նիկոլին պահելն է. Արմեն Աշոտյան Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել. Արմեն Աշոտյան Մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը «Հրապարակ»․ Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ