Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին


Մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Երևանում մեկնարկել է Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։

Մաեստրո Փեհլիվանյանն Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ շուրջ 30 տարի ընդմիջումից հետո, և ինչպես խոստովանում է մաեստրոն, վերապրում է այն հուշերը, զգացումները, որ ունեցել է 30 տարի առաջ նույն բեմում։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունենում իմ կոլեգայի, ընկերոջ, հարգելի երաժիշտ Սերգեյ Սմբատյանի առաջարկով, ինչն անում եմ մեծ հաճույքով։ Իսկապես շատ տպավորված եմ նվագախմբի երաժիշտների հետ համագործակցելով. լուրջ պատրաստվածություն ունեն։ Հպարտ եմ Սերգեյ Սմբատյանով, մաղթում եմ նրան հաջողություն, և որ միշտ բարձր պահի հայ ազգի պատիվն աշխարհում»,- ասում է Ջորջ Փեհլիվանյանը։ Նա նաև ընդգծում է, որ ուրախ է ելույթ ունենալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում։ Խաչատրյանը, դիրիժորի խոսքով, դասական երաժշտության մեջ իր պատմական տեղն ունի Շոստակովիչի, Պրոկոֆևի կողքին։ Փեհլիվանյանը նույնպես մշտապես ներկայացնում է Խաչատրյանի արվեստն աշխարհի տարբեր բեմերում ու տարբեր նվագախմբերի հետ։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Իսրայելում անցկացրել է Խաչատրյանին նվիրված փառատոն, Իսպանիայում ներկայացրել է հայ մեծ կոմպոզիտորի գործերը, Բելգիայում Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է հենց Փեհլիվանյանի ղեկավարությամբ և այլն։

Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 90-ամյակին։ Սևակ Ավանեսյանը նրա աշակերտներից է։ «Մեդեա Աբրահամյանը լեգենդ է։ Փոքր հասակից ունեի նրա բոլոր ձայնագրությունները։ Երբ 10 տարեկան էի, հայրս ասաց՝ գնում ենք՝ Մեդեա Աբարահամյանի համար նվագես, մի փոքր վախեցա, պատասխանատու էր նման մեծության առաջ նվագելը։ Զարմանալիորեն հաջող նվագեցի։ Ինձ համար որպես ծնող, ուսուցիչ էր։ Մեծ ուսուցչի հետ աշխատելը հսկայական հետք թողեց իմ ապագայի վրա։ Եվ այսօր ինչ ես կարողանում եմ անել մասնագիտական ոլորտում, մեծ մասամբ Մեդեա Աբրահամյանի շնորհիվ է»,- ասաց Սևակ Ավանեսյանը։

Թավջութակահարը խաչատրյանական փառատոնի ընթացքում կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։ Ինչպես նշում է Սևակ Ավանեսյանը, այս կոնցերտը Պրոկոֆևի վերջին ստեղծագործությունն է, այն քիչ է կատարվում իր մասշտաբի, տեխնիկական դժվարությունների պատճառով։ Հայաստանում այս ստեղծագործությունը վերջին անգամ հնչել է մոտ 20 տարի առաջ։ Թավջութակահարն ընդգծում է, որ ուրախ է՝ Պրոկոֆևի ամբողջ ստեղծագործական կյանքը խտացնող կոնցերտը հայ ունկնդրին մատուցելու համար։

Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը, որ նախաձեռնվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի և բազմաթիվ այլ հեղինակների գործեր։ Կհնչեն նաև պրեմիերաներ, մասնավորապես, Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի և փողային նվագախմբի համար գրված կոնցերտը, որը ջազային և դասական ոճերի հետաքրքիր միաձուլում է։ «Հայաստանում առաջին անգամ հանդես կգա դաշնակահար Մասսիմո Սպադան, ով կկատարի Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Փառատոնի գլխավոր նպատակը Խաչատրյանի երաժշտության, նրա կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն է մեր երկրում ու նրա սահմաններից դուրս, և շատ ուրախ ենք, որ Մասսիմո Սպադան մեր առաջարկով առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը»,- ասաց Սարգիս Բալբաբյանը։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան