Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ» Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ» Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ» Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ» Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»


«Հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորմանն ու շարունակությանն ենք ականատես լինում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի քայլերի տրամաբանությունը բովանդակային տեսանկյունից չի փոխվել, փոխվել է գործիքակազմը:

Անդրադառնալով վերջին շրջանում լարվածության մեծացմանն ուղղված Ադրբեջանի քայլերին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը:

«Ի սկզբանե Արցախը շրջափակելը Ադրբեջանի համար մի քանի խնդիր էր հետապնդում, որոնցից մեկն Արցախի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն էր, Արցախի հայաթափման համար հող նախապատրաստելը: Մյուս խնդիրն էր թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախն, իբրև թե, ադրբեջանական տարածք է, և, հետևաբար, Ադրբեջանն Արցախի հանդեպ ցանկացած գործողություն իրականացնելու լիազորություն ունի:

Եթե սկզբում Բերձորի միջանցքի շրջափակմամբ նաև հոգեբանական քայլեր էին գործադրում Արցախի նկատմամբ, հետո տեսան, որ շրջափակման ազդեցությունն այն աստիճան չէ, ինչ ցանկանում էին, հետևաբար փոխեցին գործիքակազմը»,-նկատեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շրջափակման ազդեցության առումով համոզվեցին, երբ մեկնարկեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը:

«Այդ ժամանակ տեսան, որ, չնայած բոլոր ճնշումներին, այնուամենայնիվ, Արցախը պատրաստ չէ ինտեգրման շուրջ որևէ երկխոսություն վարել Բաքվի հետ: Ու Բաքուն որոշեց էլ ավելի խստացնել թե՛ հումանիտար իրավիճակը՝ վերահսկողություն հաստատելով նաև գրունտային ճանապարհի նկատմամբ, թե՛ նաև ռազմական գործողությունների միջոցով անընդհատ ցույց տալ, որ նույնիսկ խաղաղապահները չեն կարող պաշտպանել Արցախի բնակչությանը, և Ադրբեջանի իշխանությունը կարող է ցանկացած գործողություն կատարել Արցախի նկատմամբ: Հետևաբար, այսկերպ իրենք մի կողմից փորձում են Արցախին դրդել ավելի զիջող, իրենց պահանջները կատարող լինել, մյուս կողմից՝ հանգեցնել մի իրավիճակի, որ ճանապարհը բացվելուց հետո Արցախի բնակչությունն Արցախը լքելու էլ ավելի մեծ մոտիվացիա ունենա, տեսնի, որ դիմադրելն անիմաստ է»,-ընդգծեց Ա. Կարապետյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ պաշտոնական Ստեփանակերտը կրկին մերժեց Բաքվում հանդիպելու և ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ադրբեջանի առաջարկը, մյուս կողմից՝ դիտարկելով նաև այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, առաջ է մղվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեզը, նա շեշտեց. «Նախ պետք է հասկանալ, որ երկխոսությունը կարող է լինել տարբեր թե՛ ֆորմատի, թե՛ բովանդակության տեսանկյունից: Երբ ասում ենք՝ Արցախը մերժում է, պետք է հասկանալ, թե ինչն է մերժում Արցախը, կամ ինչին է համաձայն Բաքուն: Նախ՝ կարող է լինել երկխոսություն հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ միջազգային միջնորդությամբ, ինչը և պահանջում է Արցախը, այդ պարագայում նաև հավասարը հավասարին բանակցություն Արցախի ապագայի վերաբերյալ՝ Արցախի և Ադրբեջանի միջև:

Բացի այդ, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները արդեն բարձրաձայն են ասում, որ չեն պատրաստվում Արցախին առնչվող որևէ հարց քննարկել, որևէ երկխոսություն վարել Ադրբեջանի հետ, հասկանալի է, որ Արցախը ստիպված է ինքնուրույն փորձել գոնե ինչ-որ կերպ իր հումանիտար իրավիճակը թեթևացնել, հասնել Բերձորի միջանցքի բացմանը: Հենց այդ տրամաբանությամբ էլ Արցախի իշխանությունները ռուսական միջնորդությամբ Բաքվի հետ երկխոսության մեջ ներգրավվեցին, սակայն գնացին ոչ թե ինչ-որ քաղաքական, այլ այսօրվա իրավիճակը ուղղելու, միջանցքը բացելու հարցեր քննարկելու»:

Իսկ Ադրբեջանը, Կարապետյանի խոսքով, ուզում է առկա երկխոսությունը որպես արդեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն ներկայացնել, որը, ըստ Ադրբեջանի, լուծում է բոլոր խնդիրները, և որևէ այլ ձևաչափերով այլ հարցերի քննարկման կարիք չկա. «Ադրբեջանն այս երկխոսությունը ցանկանում է օգտագործել որպես Արցախի ինտեգրման գործընթաց և դրանով վերջնականապես փակել հակամարտության էջը: Այդ պատճառով էլ տեսնում ենք, որ առկա պայմանավորվածությունները չեն կատարվում, և որ այսօր, փաստացի, նաև երկխոսությունն է խափանված, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել, կողմերը տարբեր ձևով են մեկնաբանում, իսկ ապագայի վերաբերյալ մոտեցումները չեն համընկնում»:

Ինչ վերաբերում է անկախ ամեն ինչից ուղիղ երկխոսության գնալու շարունակական կոչերին ու այդ թեզն առաջ տանելուն, մեր զրուցակիցը նշեց, որ այս տեսանկյունից բարդ իրավիճակ կա: «Եթե Հայաստանում նորմալ իշխանություն ունենայինք, որը կպաշտպաներ ազգային, պետական շահերը, մենք Հայաստանից չէինք կարող լսել մեսիջներ, թե «չենք զբաղվում Արցախի հարցերով», «թող Արցախն իր ճակատագիրը լուծի»: Այսօրվա իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու համար, ցանկանում է ցեղասպանություն իրականացնել, մյուս կողմից՝ ասում են, որ ամեն ինչ կախված է նրանից՝ արցախցիները կմնան, թե չեն մնա Արցախում:

Զուգահեռ հրաժարվում են Արցախին առնչվող որևէ հարց քննարկել Բաքվի հետ: Այս իրավիճակում Արցախին այլ բան չի մնում, քան փորձել ինքնուրույն լուծել սեփական հարցերը: Ինչ վերաբերում է արտաքին դերակատարներին, ապա միջազգային հանրությունը, միջնորդները լավ հասկանում են, որ Արցախին Ադրբեջանի հետ միայնակ երկխոսության թողնելը նշանակում է Արցախին բախտի քմահաճույքին թողնել, ըստ որի, Ադրբեջանը, ստիպելով, այսպես ասած, կինտեգրի Արցախին, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա ինտեգրվել, կլքեն Արցախը: Այսինքն, այս դեպքում Ադրբեջանը կստանա իր ուզածը՝ Արցախն առանց արցախցիների: Հասկանալի է, որ միջազային հանրության ու կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից սա աննորմալ մոտեցում է, և բնական է, որ թե՛ ռուսական կողմը, թե՛ այժմ նաև արևմտյան կողմն առաջ են քաշում այն հանգամանքը, որ պետք է երկխոսություն լինի, բայց միջազգային միջնորդությամբ և ոչ թե այն, ինչ ցանկանում է տեսնել Բաքուն»:

Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները՝ Աննա Կարապետյանը նշեց, որ իշխանության տրամաբանությունը շատ պարզ է: «Փաշինյանը ժամանակին ասում էր՝ «այսինչը պետք է այսինչ բանը հայտարարի», հետո՝ «չհայտարարեց, դրա համար պատերազմ եղավ»: Հիմա էլ է նույն սցենարը կիրառվում: Ասում է՝ աշխարհը պետք է հայտարարի, որ էսկալացիա չի լինելու, այլ լինելու է խաղաղության պայմանագիր: Հետո էլ կասի՝ տեսեք՝ աշխարհը չհայտարարեց, դրա համար պատերազմ եղավ: Սա մանիպուլ յացիոն և պոպուլիստական դաշտի հերթական ու նույն ձեռագրի դրսևորումն է: Իսկ այս իշխանությունների ընդհանուր տրամաբանությունը բավականին պարզ է: Նրանց ցինիզմն այն աստիճանի է հասել, որ շատ բարձրաձայն և ուղիղ հայտարարում են, որ իրենց քաղաքական գծի մեջ Արցախյան հարց, Արցախի ճակատագիր, Արցախին առնչվող խնդիրներ գոյություն չունեն: Իրենք իրենց ընկալմամբ ամբողջ պատասխանատվությունը դրել են Արցախի ժողովրդի, մյուս կողմից՝ ռուսական խաղաղապահ առաքելության կամ Ռուսաստանի վրա:

Փաշինյանը վերջերս հայտարարեց նաև, որ մենք այլևս Արցախի անվտանգության երաշխավորն էլ չենք: Իրենց «առաքելությունն» էլ կատարում էին՝ միայն հայտարարելով, թե «Արցախի և Բաքվի միջև երկխոսությունը թող միջազգային ինչ-որ մեխանիզմների ներքո լինի»: Զուգահեռ բացահայտ հայտարարում են, որ «էսկալացիա, պատերազմ չլինելու, անվտանգ, երջանիկ, հարուստ, խաղաղ երկրում ապրելու համար մեզ պետք է պայմանավորվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, սահմանները բացել, կոնֆլիկտ չունենալ ու համերաշխ ապրել»: Փաշինյանը ժամանակին անկեղծ է եղել՝ հայտարարելով, որ «ինչքան զիջենք, այնքան ավելի շատ են պահանջելու»: Չնայած նշվածին, միևնույնն է, գնում է Ադրբեջանի պահանջների բավարարմանը և ցանկացած գնով պայմանագիր կնքելուն, հարաբերություն կարգավորելուն»,-ասաց Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ այս իշխանության քաղաքականությունը հենց նկարագրված տրամաբանության մեջ է:

Աննա Կարապետյանի խոսքով, այսօր, ամեն դեպքում, կան բանակցություններ:«Պարբերաբար ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ կողմերն առաջարկներ են միմյանց ուղարկում: Ունենք երկու շատ ակտիվ շահագրգիռ, միմյանց հետ մրցակցող միջնորդ, որոնք փորձում են հենց իրենց միջնորդությամբ հասնել այդ պայմանագրի կնքմանը, որպեսզի իրենք լինեն երաշխավորը, ինչի արդյունքում իրենց ազդեցությունը տարածաշրջանում կմեծանա: Իսկ էսկալացիայի վտանգի և այլնի վերաբերյալ այս իշխանությունների հայտարարությունները հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորումն են: Հենց իրենք են հայտարարում, որ հերթական անգամ բանակցային գործընթացում ինչ-որ համաձայնությունների են գալիս, բայց մնում են հարցեր, որոնց շուրջ չեն կարողանում պայմանավորվել: Արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով է փորձում Հայաստանին ստիպել գնալ այդ զիջումներին ու լիարժեք, իր պայմանների հիման «խաղաղության պայմանագիր» կնքել:

Վերջերս Ալիևը հայտարարեց, որ խաղաղություն չի լինի, եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները: Դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին հայտարարել հնարավոր ռազմական էսկալացիայի մասին: Սա հարկադրանքի քաղաքականության շարունակությունն է. այսօր Թուրքիային և Ադրբեջանին նոր պահանջներ հորինելու ու դրանց ամեն դեպքում հասնելու պատմական հնարավորություն է ընձեռվել, և այս քաղաքական գծով էլ առաջ են ընթանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան «Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»Քիշնևյան միջանցիկ հանդիպման ծանր «մթնոլորտը». «Փաստ»«Կառավարությունը միայն վիճակագրության ներկայացմամբ է զբաղված, ընդ որում՝ սելեկտիվ». «Փաստ»«Փաշինյանին պոտենցիալ Սահակաշվիլի են դիտարկում». «Փաստ»Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը». «Փաստ»Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը. «Փաստ»