Անվտանգության համակարգի գործել/չգործելը, դրա առկայություն/բացակայությունը տեսանելի է լինում ճգնաժամային իրավիճակներում․ Տիգրան Աբրահամյան
Բլոգ
Անվտանգության համակարգի գործել/չգործելը, դրա առկայություն/բացակայությունը տեսանելի է լինում ճգնաժամային իրավիճակներում:
Մինչ իշխանության տարբեր դեմքեր հասարակությանը համոզում էին, որ իրենք խորքային բարեփոխումների մեջ են, անվտանգության համակարգն այլևս մեկ տարի առաջվանը չէ, այդ փուչիկը ադրբեջանական մեկ գործողության հետևանքով պայթեց:
Իշխանությունն իր զոռբայությունը, ակտիվությունը միայն երկրի ներսում է դրսևորում` բազմաթիվ թիկնապահների և ուժայինների թիկունքից, իսկ սահմանային անվտանգության ապահովման ժամանակ կլորացրած աչքերով լուռ հետևում է ադրբեջանական ապտակներին: