Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին


Մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը շատ լավ են հասկանում

Հարցազրույց

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ

- Երբ հայտարարվեց, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության շտաբը Դուք եք ղեկավարելու, հատուկ շեշտվեց, որ ՏԻՄ ընտրություններում նման փորձ ունեք։ Տարբերություններ կա՞ն մարզերի ՏԻՄ եւ Երեւանի ընտրությունների միջեւ։

- Եթե քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից ենք դիտարկում, իհարկե, տարբերություն չկա։ Բոլոր՝ ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ համայնքներում, այդ թվում՝ Երեւանում, մեզ համար կարեւոր է քաղաքացու հետ բաց եւ անկեղծ շփումը։ Կուսակցությունը շատ քիչ ժամանակում՝ հիմնադրումից անմիջապես հետո ընդամենը 1․5 տարվա ընթացքում ակտիվ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, կարողացել է վստահություն ստեղծել հանրության շրջանում․ մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացվածություն է ապահովել 18-ում, համատեղ կառավարում է ստանձնել Տաթեւում եւ հաղթել է Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում։ Բոլոր տեղերում մարդկանց ընտրելու մոտիվացիան նույնն է, պետք է պարզապես նրանց տալ ազնիվը, որակյալը,  պատասխանատուն ու նվիրվածն ընտրելու հնարավորություն։ Այս որակները պարզապես չեն մերժում ոչ մի վայրում։ Իհարկե, պետք է կարողանալ ստեղծել մարդկանց մոտ վստահություն, որ դու հենց դրանք կրող ուժն ես։ Անհամեստություն չենք ուզում անել․ արդեն մեր անցած ճանապարհը մեզ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ ժողովրդի հետ ճիշտ աշխատելով կարողացել ենք ձեռք բերել վստահություն, եւ դա մեզ համար հիմք է ասելու, որ երեւանցին եւս ընդունելու է մեր առաջարկը։ Երեւանի ընտրությունները ոչ միայն համայնքի ընտրություններ են, որը որոշելու է մայրաքաղաքի առաջիկա հինգ տարվա զարգացումը, այլ նաեւ` քաղաքական կարեւոր իրադարձություն, քանի որ ակնհայտ է, որ Երեւանում մեր հաջողությունն էապես փոխելու է հետագա քաղաքական գործընթացների ընթացքը, եւ մենք այս ճանապարհը համարում ենք ամենաարդյունավետը երկրում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու մասով։

- Դեռ քարոզարշավը չի սկսվել, բայց «Ապրելու երկիրը» տարբեր համայնքներում շտաբներ է բացում, քանի՞ շտաբ եք նախատեսում ունենալ,  շտաբ բացելն ինչքանո՞վ է արդյունավետ քարոզարշավ անելու գործում։

- Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք շտաբներ դեռ չենք բացում։ Հիմա պարզապես Երեւանի տարբեր թաղամասերում մեր գրասենյակներն ենք բացում։ Նպատակը երեւանցիներին տեղերում մոտ, ավելի հասանելի լինելն է։ Նկատում ենք նաեւ, որ քաղաքացիների մոտ կա հետաքրքրություն մեր գործունեության նկատմամբ, հաճախ են մեզ տարբեր հարցերով դիմում։ Որոշել ենք այնպես անել, որ ոչ թե իրենք գան մեզ մոտ՝ միայն Կենտրոն, այլ մենք գնանք իրենց թաղամասեր։ Մենք ունենք նաեւ գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, անկախ նրանից՝ ներկայացված ենք այդ համայնքների ավագանու կազմում, թե՝ ոչ։

- Խոսակցություններ կան, եւ ձեր թիմակիցներն էլ բազմիցս ասել են, որ այս քարոզարշավում ոչինչ չեք խնայելու։ Խոսքը մեծ գումարներ ծախսելու մասի՞ն է, կա՞ արդյոք քարոզարշավի համար նախատեսված բյուջե, որքա՞ն է այն կազմում։

- Ամենամեծ ռեսուրսը մեր թիմն է եւ մեր կատարած աշխատանքը, որն ամեն օր ավելանում է։ Քարոզարշավի լավագույն միջոցը մարդկանց հետ պարզ եւ անկեղծ զրույցն է, որն էլ անում ենք կուսակցության ստեղծման օրվանից։ Մարդիկ, ի դեմս մեզ, կտեսնեն մի թիմ, որն ունակ է առաջարկել Երեւանի առջեւ ծառացած խնդիրների պրոֆեսիոնալ ու արդյունավետ լուծումներ, որը կարող է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք Երեւանը դարձնելու են հոգատար, ապահով, առողջ, խելացի, կանաչ եւ այլն։ Բոլոր առաջարկներն ունենալու են հիմնավորումներ՝ հստակ հաշվարկներով ներկայացված։ Այո, մենք չենք խնայելու մեր ոչ մի րոպեն ու վայրկյանը՝ մարդկանց հասցնելու մեր առաջարկները։ Իսկ նախընտրական ծախսերը լինելու են քարոզչությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ ֆինանսական ռեսուրսները չեն կարող որոշիչ լինել հաջողության հասնելու համար։

- Ի՞նչ ոչ ստանդարտ մեթոդներ եք կիրառելու։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին բակային իրազեկման մեթոդն էր ընտրել՝ գարաժների տանիքների վրա կանգնում էին եւ մեգաֆոնով դիմում շենքերի բնակիչներին․ դուք քարոզարշավի ի՞նչ կոնցեպտ ունեք։

- Թույլ տվեք այս պահին քարոզարշավի մեր մեթոդները չբացահայտել, միայն ասեմ՝ հետաքրքիր ու կրեատիվ պահեր կլինեն անպայման, մարդիկ չեն ձանձրանա (ժպտում է): Իսկ եթե ավելի լուրջ, բովանդակային մասով՝ լինելու ենք հասանելի ու հասկանալի բոլորի համար քարոզարշավի ամբողջ ընթացքում։

- Սեւ փիառին ինչպե՞ս եք հակազդելու եւ ինքներդ սեւ փիառ, մրցակիցների մասին ոչ հաճելի կամ անձնական ինֆորմացիա պատրաստվո՞ւմ եք հրապարակել։

- Ցավում եմ, որ ատելությունն ու կեղծիքը դարձել են քաղաքական դաշտի անբաժան մասը, որի մասով, սակայն, հասարակության հավաքական վերաբերմունքը պարզ է․ մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը բոլորի մասին շատ լավ են հասկանում։ Մեր աշխատանքը լինելու է եւ կա քաղաքացու հետ՝ խոսել ուղիղ եւ ճշմարիտ։ Քաղաքացին ամեն բան լսելու է մեզնից, եւ ամեն մտահոգության ու հարցի մասին մենք միշտ տալիս ենք պարզ եւ ազնիվ պատասխան։

- Համացանցում քարոզարշավ լինելո՞ւ է, ասենք՝ ֆեյսբուքյան գովազդի տեսքով։

- Իհարկե, այսօր համացանցը դարձել է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, եւ բնական է՝ մենք նույնպես անմասն չենք դրանից։

- Դուք անձամբ լինելո՞ւ եք ավագանու ցուցակում։ Հետընտրական ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում՝ հնարավո՞ր է, որ ձեր ընտրողներին փողոց հանեք։ Եվ եթե անցնեք ավագանի, ո՞ր ուժերի հետ կհամագործակցեք ընտրություններից հետո։

- Այո, ես լինելու եմ Երեւան քաղաքի ավագանու թեկնածու։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ասեմ, որ մենք պատրաստվում ենք վճռական հաղթանակի։ Միեւնույն ժամանակ, այն ուժերը, որոնք պատրաստ են մեր հայտարարած «կարմիր գծերի» շրջանակներում համագործակցել մեզ հետ՝ իշխանափոխությունից հետո հանուն Երեւանի եւ պետության զարգացման, մենք բաց ենք՝ այդ մասով քննարկումներ ունենալու։

Արեգ Մարգարյան

 

Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները