Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ» Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ» «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ» Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ» Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Անկման հատակից անդին. «Փաստ» Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»


Աղդամի ճանապարհը չպիտի բացվի որպես այլընտրանք Լաչինին․ Թանդիլյան

Հարցազրույց

Լաչինի և Աղդամի ճանապարհները համահունչ չեն, նույնը չեն և Աղդամի ճանապարհը չպիտի բացվի որպես այլընտրանք Լաչինին, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ վերահաստատելով՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի պնդումը, թե Աղդամի ճանապարհի օգտագործումը «կարմիր գիծ» է։ Վարդանյանը սատարում է «Ապրելու երկիր» կուսակցությանը։

«Ազատություն»․ - Ռուբեն Վարդանյանն Աղդամի ճանապարհն օգտագործելը համարում էր «կարմիր գիծ», Ադրբեջանի օրակարգ, բայց ահա, երբ ռուսներն են այդ ճանապարհով բեռ ուղարկում, նա չի քննադատում։

Թանդիլյան․ - «Կարմիր գիծ» է Աղդամի ճանապարհը բացելն ընդհանրապես, և իմ տեղեկատվությամբ, մեկ մեքենայի մասին էր խոսքը, որից հետո նորից պետք է փակվեր ճանապարհը և բացվեր Լաչինը։ Դա տեղի չի ունեցել ադրբեջանցիների պատճառով, և դա ամենևին համեմատելի չէ բացել ու առևտուր անել արդեն Աղդամի ճանապարհով, ինչպես նաև Լաչինին զուգահեռ ճանապարհներ համարել։ Երկրորդ՝ այո՛, անընդունելի է շարունակում լինել, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով է, բայց Կարմիր մահիկը, Կարմիր խաչից ամեն դեպքում տարբերվում է, որոշների համար ես նկատում եմ, որ արդեն չի տարբերվում, դա վատ է։

«Ազատություն»․ - Դուք նկատի ունե՞ք, որ ռուսական Կարմիր Խաչն էր մտնելու Աղդամով։

Թանդիլյան․ - Եվ մեկ մեքենա։ Ես իսկապես կոռեկտ չեմ համարում և էթիկապես սխալ Արցախի ժողովրդի փոխարեն էստեղ մենք որոշենք նրանք պիտի թույլ տան, թե թույլ չտան։ Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչ զրկանքների միջով են անցնում։ Ամեն երրորդ մարդ այսօր թերսնուցումից է մահանում Արցախում։ Մենք դա հասկանո՞ւմ ենք, թե կարող ենք պոռոտախոս նստել ու Ֆեյսբուքում ստատուս գրել։ Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ օտարել է իր անելիքն, իրեն այդ խնդրից։

«Ազատություն»․ - Խնդիրն այն է, որ ամբողջ միջազգային հանրությունը՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, արդեն այդ ճանապարհների համաժամանակյա բացման մասին են խոսում, ինչը Ռուբեն Վարդանյանը, մեղմ ասած, անընդունելի է համարել։

Թանդիլյան․ - Այո, և սա մեր դիվանագիտության ձախողումն է․ երբ որ ամբողջ աշխարհը ճանաչել էր, որ Լաչինը պետք է բացվի և Ադրբեջանը պարտավորություններ ունի, մենք ձախողել ենք դա անել տալը, սա դիվանագիտական աշխատանքի բաց է, և այո՛, նույն Պետդեպն էլ է այդպես կարծում, որ դրանք զուգահեռ պետք է բացվեն, ինչո՞ւ այստեղ քննադատություն չունենք։ Ես ունեմ ասելիք բոլոին՝ ո՛չ, այդ ճանապարհները համահունչ չեն, նույնը չեն և չպիտի բացվի որպես այլընտրանք այս ճանապարհին։

«Ազատություն»․ - Վարդանյանն էլ էր դա ասում, բայց իմ ասածը նա է, որ ռուսկան տարբերակին նա չընդվզեց։

Թանդիլյան․ - Ամենևին, ես ասում եմ, որ խոսքն այն մասին չէր, որ բացվի և զուգահեռաբար օգտագործվի, մեկ մեքենայի մասին է եղել խոսքը, և Արցախի ժողովուրդը համաձայն է եղել, բայց մենք տեսնում ենք՝ փակեցին, չուզեցին և դա չբացվեց։

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարեց, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով։ Ըստ ադրբեջանական կողմի՝ մեքենան մտել էր Բարդա քաղաք և սպասում էր այնտեղ։

Ստեփանակերտը հաղորդեց, որ որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվեն հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արցախը նշեց, որ այս քայլին դիմում է՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։ Երեկ բեռնատարը դեռ Բարդայում էր՝ Ստեփանակերտ չէր հասել։ Սակայն այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ։ Հայկական կողմը հասատատեց՝ այսօր, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, Արցախի իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին․ Մանե Թանդիլյան100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ. պատգամավոր Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում Տարադրամի փոխարժեքն այսօրԱրտակարգ դեպք Երևանում Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից. Գարիկ Ղազարյան ՀՀ ՊՆ հայտարարությունըՊուտինը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Անկարայից սպառնում են Փաշինյանին Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակՇուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»«Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Էլինա Ավանեսյանը հաղթեց չինացի Յուֆեյ ՌենինԻշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիներըԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Անկման հատակից անդին. «Փաստ»Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան«Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ Երեւանում Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներինԻդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել