Երևան, 12.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք քույրերի կրտսեր եղբայրն է Վարդանը: Նրա մասին զրուցել ենք կնոջ՝ Աննայի հետ: «Ծնունդով ես էլ եմ Վարդենիսից, ինչպես և Վարդանը, բայց երկար ժամանակ էր, ինչ քաղաքում էինք բնակվում: Այնպես ստացվեց, որ ամռանը եկել էի պապիկիս տուն, իրենք էլ հարևաններ էին: Ծանոթացանք, սիրահարվեցինք, ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան:

Վարդանի և Աննայի ընտանիքում երեք աղջիկ է ծնվում: «Մեր մեծ աղջկա ծնունդից մի քանի տարի անց ծնվեցին մեր զույգ աղջիկները: Շատ էր հպարտանում նրանցով, ամեն տեղ ասում էր՝ զույգ աղջիկ եմ ունեցել: Նվիրված հայրիկ էր, չափից դուրս ուշադիր ու հոգատար ամուսին: Բարի ու կամեցող էր Վարդանը, անասելի աշխատասեր: Երբ ինչ-որ առիթի պիտի մասնակցեր, պարտադիր իր զինվորական հագուստն էր հագնում, այն շատ էր սիրում, հպարտանում էր իր ծառայությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարդանի ժամկետային զինծառայությունը 2005-2007 թթ. անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում: 2014 թ.-ին պայմանագրային զինծառայության է անցել ՀՀ ԶՈւ սահմանապահ զորքերում, ծառայել է Վարդենիսի տարածաշրջանի զորամասերում, Աննայի խոսքով՝ Արտանիշում, Կարճաղբյուրում, Զոդում: Վարդանը մասնակցել է Քառօրյա պատերազմին, ստացել է ենթասպայի կոչում, արժանացել է պատվոգրերի: «Նախքան ծառայության անցնելը, իրեն ասում էի՝ արի տեղափոխվենք Երևան, այնտեղ գործ գտնելն ավելի հեշտ կլինի, բայց չէր համաձայնում՝ ես իմ գյուղն ու տունը չեմ թողնի: Այդպես էլ արեց, անցավ պայմանագրային զինծառայության, սկզբում 15 օրով դիրքեր էր բարձրանում: Երբ տեղափոխվեց Զոդ, արդեն ամեն երեկո վերադառնում էր տուն: Մի տեսակ ավելի հանգիստ էինք, որ տանն է գիշերում: Նա զորամասի հրետանային դիվիզիոնի տեխնիկն էր»:

Տեղափոխվում ենք պատերազմի օրեր: «Վարդանը մեկ ամսով գնացել էր դասերի՝ Արմավիր, վերադառնալուց հետո պետք է սերժանտի կոչում ստանար: Սեպտեմբերի 26-ի ժամը 11-12-ի կողմերը տղաներին հետ բերեցին Վարդենիս, բայց դեռ պատերազմի մասին խոսք չկար: Այդ գիշերը տանը քնեց, առավոտյան արդեն լսեցինք, որ Վարդենիսում խառը վիճակ է: Իրեն չէին կանչել, բայց գնաց՝ իմ վաշտը հիմա զորամասում է, ես ո՞նց չգնամ: Իհարկե, համոզում էինք իրեն, որ չգնա՝ դու մի ամիս տանը չես եղել, գոնե թող կանչեն, հետո գնա: Չհամաձայնեց՝ ես ազգի դավաճան չեմ: Շորերը հագավ ու գնաց, մեզ չլսեց, անգամ մեծ աղջկաս մնալու խնդրանքը մերժեց: Ինձ էլ ասաց՝ երեխեքին վերցրու ու գնա Երևան՝ ձերոնց տուն: Իրենից խոստում պահանջեցի՝ ամեն երկու ժամը մեկ պիտի զանգես, թեկուզ մեկ րոպե ձայնդ լսեմ, որ իմանանք՝ քո հետ ամեն ինչ նորմալ է: Երդվեց զանգել: Մի քանի օր քաղաքում էինք, հոկտեմբերի 1-ին արթնացա, սկեսուրիս ասացի՝ մա՛մ, սիրտս այնքան վատ է, արի գնանք գյուղ, բայց Վարդանին չասենք: Սկեսուրս էլ պատմեց՝ վատ երազ եմ տեսել:

Հասցրեցինք Վարդանի հետ խոսել, այդ ժամանակ Զոդում էր, մի երկու րոպե զրույցից հետո խոսքի մեջ ասաց՝ մեզ տարան վերև: Հարս ու սկեսուր մեր երեխաների հետ ճանապարհ ընկանք տուն: Տրանսպորտի մեջ էինք, նորից Վարդանը զանգեց, իրեն խաբել չէի կարող, ասացի, որ վերադառնում ենք տուն: Բարկացավ՝ լավ, գոնե գնացեք քրոջս տուն: Այդ օրը նաև մեր աղջիկների հետ խոսեց»: Նույն օրը երեկոյան Վարդանը նորից զանգում է Աննային՝ երկնքում ինչ-որ բան է երևում, ուղղությունը Վարդենիսի կողմն է, տանից դուրս չգաք: «Գիշերն անօդաչուն հարվածեց մի վայրի, որը մեզ մոտ չէր, բայց կրակը, բոցը տեսնում էինք: Առավոտյան զանգեց՝ հո չե՞ք վախեցել: Խոսեցինք, անջատեց, ժամը 8-ին զանգեց՝ երեխեքն արթո՞ւն ես, ասացի չէ, արթնացնե՞մ: «Չէ, ժամը 11-ի կողմերը կզանգեմ»: Ժամը 11-ը մեզ համար չեկավ: Այնքան եմ փոշմանել, որ աղջիկներիս քնից չհանեցի: Երբ իր խոստացած ժամին չզանգեց, սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ հետո զանգեցի իր հրամանատարին, մի քանի անգամ անջատեց, այլ համարով զանգեցի, ձայնս լսեց ու անջատեց:

Այնքան մարդիկ էին ինձ զանգում, անգամ զարմանում էի, իսկ տալս հանգստացնում էր՝ մարդիկ անհանգստանում են: Կարողացա իր հրամանատարի հետ կապվել, ասաց, որ Վարդանը հացի է գնացել: Բայց լարված էի, չէի հանգստանում»: Րոպեներ անց Աննային ասում են, որ ամուսինը ծանր վիրավորվել է, Աննայի՝ հարազատներին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնում, ինչը նրա սրտում այլ կասկած է ծնում: Աննան հասնում է տուն և մեքենայից ոտքը դուրս դնելուց անմիջապես հասկանում է՝ Վարդանն էլ չկա… Աննան չի կարողանում ամուսնուն վերջին հրաժեշտը տալ, նրա դեմքը տեսնել, բայց գիտի, որ նա է եղել, ստացած վնասվածքը նրա մարմինն անասելի վնասած է եղել: Հետո Աննային հասնում են ամուսնու հեռախոսը, ժամացույցը, ամուսնական մատանին: «Կասկածներ ունեի, որ գուցե Վարդանը չէր, միգուցե դա նաև իմ հույսն էր, որ նա ողջ է: Բայց հրամանատարն ու զինակից ընկերներն իմ կասկածները փարատեցին»:

Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ Քարվաճառի սահմանային Եղեգնուտ գյուղի հարակից «Բոգոլի» կոչվող բարձունքում՝ հակառակորդի դեմ մղվող հրետանային անհավասար մարտում՝ հրանոթի կրակակետի հենց դիմաց՝ արկի պայթյունից: Վարդանի ֆիզիկական բացակայության օրերին, որոնք Աննային դարեր են թվում, նա սփոփանք է գտնում իր երեխաների մեջ, հոգին բուժում է կիրակնօրյա պատարագներին մասնակցելով, չնայած կար ժամանակ, երբ «նեղացել» էր Աստծուց: Իսկ ո՞ր մեկս հարց չէր տալիս Աստծուն՝ ինչո՞ւ այսպես ստացվեց: «Վարդանը երազներով ինձ ասում է՝ ինչ անեմ կամ ինչն եմ սխալ անում, ինձ ուղղություն է տալիս: Օրինակ՝ գումար կար հավաքված, մտածում էի, որ դա պետք է ինչ-որ նպատակի ծառայի: Որոշեցի բնակարան գնել Երևանում, մեծ աղջիկս շատ լավ է սովորում, հրաշալի ընդունակություններ ունի, մտածեցի՝ երբ տեղափոխվի Երևան սովորելու, թող սեփական տանը ապրի, որևէ մեկին նեղություն չտա: Երազիս եկավ Վարդանը, ասաց՝ ինչ որոշել ես անել, արա՛, ճիշտ ես մտածել, մեր զույգ աղջիկներից մեկը՝ Միլենան, տան կարիք է ունենալու: Այդ բնակարանի հարցն այնքան հեշտությամբ ստացվեց, գնեցինք, և երբ աղջիկս չափահաս դառնա, տունն իրեն կնվիրեմ»:

Վարդանի ընտանիքում տան անդամներն իրար ուժ են տալիս կյանքը շարունակելու: «Հիմա մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս: Ես խոստացել եմ, որ Վարդանի ծնողներին միայնակ չեմ թողնելու: Երբ տուն եմ մտնում, ինձ ասում են՝ «Վա՛րդ ջան, եկա՞ր»: Ինձ Վարդանի անունով են դիմում, ինձ հիմա և՛ Վարդանի տեղն են սիրում, և՛ որպես նրա կես: Այդ սերն ու հարգանքն ուրանալ չեմ կարող: Դա ամենակարևորն է, ամենաարժեքավորը: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իմ երեխաներն անհոգ ապրեն, ոչ մի բանից հետ չմնան: Վատառողջ էի, ինձ լավ չէի զգում, ասում էին, որ նյարդերից է: Վարդանը հայտնվեց երազիս՝ քեզ պառկած չտեսնեմ, իմ երեխեքի հույսը դու ես: Ես երեք ամիս է, ինչ դեղ չեմ խմում, անգամ հարազատներս են զարմանում: Կարծես Վարդանը գար ու ինձ ուժ տար:

Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ: Իմ արցունքներից բոլորը նեղվում են, ասում են՝ մեր հույսն ու հավատը դու ես, մի՛ թուլացիր:Արմավիրում արված մի ձայնագրություն կա, որի մեջ իր ձայնն էլ է լսվում: Ուղարկեց ինձ, ասաց՝ տե՛ս, թե մեր դասերն ինչպես են անցնում: Ամեն գիշեր, երբ տան բոլոր անդամները քնում են, միացնում եմ ձայնագրությունը, վերհիշում իր ձայնը ու քնում եմ, առավոտյան արթնանում եմ: Ներսումս ինչ-որ կիսատ բան է մնացել, ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել՝ ո՛չ երեխան, ո՛չ մեկ ուրիշը: Ուղղակի երեխաներն ուժ են տալիս, որ ապրեմ»:

Հ. Գ. - Վարդան Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ակն ընդ ական վավերագրողների համայնքի կազմակերպած «Շրջափակված Արցախ» թեմատիկ ստեղծագործությունների մրցանակաբաշխությանը. Մենուա Սողոմոնյան «Կարմիր բերետավորը» բռունցքով հարվածել է «Զանգ» հասարակական շարժուման ակտիվիստի գլխին. «Թաթոյան» հիմնադրամՈր պահին Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, երբ ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ ԿարապետյանԱշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը․ Հայկ ԿոստանյանԵրեւանն այլևս չի կարող նախկինի պես հույսը դնել Ռուսաստանի վրա, ուստի օգնություն է փնտրում այլ վայրերում․ BBC-ի հոդվածը ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների դիմումներըUcom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել