Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»


Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը դարձել է «զրո հարևաններ», կամ «հազար խնդիր հարևանների հետ». թուրքագետ

Քաղաքական

Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, թեև մեկ ամիս ժամանակ է մնացել, բայց ստեղծված իրավիճակում այն բավական մեծ ժամանակահատված է հստակ կանխատեսելու համար, թե ինչպիսին կլինի քաղաքական ներկապնակն առաջիկայում:

«Եփրատ» կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ եթե վաղը Թուրքիայում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա, ամենայն հավանականությամբ, Էրդողանի գլխավորած կուսակցությունը կձախողի, քանի որ չի կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը: «Այնպես որ, կանխատեսումների համաձայն, նոյեմբերին կայանալիք ընտրությունները բավականին փակուղային իրավիճակի առջև կկանգնեցնեն Թուրքիային, որովհետև Էրդողանը պետք է փորձի ամեն կերպ անցնել խորհրդարան: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, եթե չկարողանա անցնել խորհրդարան, ապա քրդական հարցը կրկին օրակարգ կգա, որովհետև այն բավական կազմակերպված քաղաքական ուժ է, որն արդեն ի վիճակի է լուրջ խնդիրներ դնել Անկարայի առջև»,- Orer.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետի կարծիքով՝ մյուս կողմից էլ, եթե քրդական կուսակցությունն անցնի խորհրդարան, ապա Էրդողանի կուսակցության համար մեծամասնություն ունենալը բավական բարդ կլինի: Սակայն ներքաղաքական խնդիրները միակը չեն, որոնք խառնել են ՆԱՏՕ-ի թվով երկրորդ ամենահզոր բանակն ունեցող պետության խաղաքարտերը: Արտաքին ճակատում նույնպես Թուրքիան ստիպված է վերանայել իր ախորժակը: Ռուսաստանի ակտիվացումը և Սիրայի տարածքում տեղակայված իսլամիստ ծայրահեղականների դիրքերի օր օրի թուլացումը դեմ է Թուրքիայի կողմից նախկինում ձեռնարկած քայլերին և Թուրքիային այլևս չի հաջողվում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին օգնություն ցուցաբերելով թուլացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դիրքերը, ուստի, թուրքագետի կարծիքով, Ռուսաստանի ակտիվացումը Սիրիայում խառնել է նաև Թուրքիայի տարածաշրջանային պլանները: Այսինքն՝ Թուրքիան պարտություն է կրում նաև արտաքին ճակատում, քանի որ ի չիք դարձան հույսերը, թե իրեն կհաջողվի մեծացնել իր ազեցությունը Մերձավոր արևելքում ընդհանրապես և Սիրիայում մասնավորապես:

«Իմ կարծիքով՝ այն ուղղակի ազդեցություն չի ունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա, բայց որոշակի ազդեցություն կունենա, քանի որ Էրդողանը և նրա գլխավորած կուսակցությունը փորձում են արտաքին քաղաքականությունը նույնպես ծառայեցնել ընտրությունների ժամանակ դիվիդենտներ շահելու համար: Այնուամենայնիվ, նոյեմբերի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկյունաքարային թեման ոչ թե Սիրիայի հակամարտությունն է, այլ քրդական խնդիրը: Ընտրություններն ուղիղ կապված են քրդական խնդրի հետ, այնպես որ, ինչքան էլ Սիրիայում իրավիճակ փոխվի, այսօր Թուրքիայի ներքաղաքական օրակարգային թիվ մեկ խնդիրը քրդական հարցն է»,- ասում է Գ.Պետրոսյանը:

Այս դեպքում Թուրքիան արդյո՞ք չի փորձի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու «ճանապարհին» կրկին օգտվել թուրքական հայտնի դիվանագիտությունից և իր ներքին խնդիրները լուծելու համար դրանք այլ սոուսով մատուցելով միջազգային հանրությանը՝ կրկին փորձելով մեկ գնդակով երկու նապաստակ որսալ՝ ներքին խնդիրները լուծելու համար կրկին տարածաշրջանային կոնֆլիկտներ հրահրել ներքին կայունության հարցը լուծել: Թուրքագետի կարծիքով՝ թուրքական դիվանագիտությունը հայաստանյան շրջանակներում շատ գերագնահատված է ընկալվում ու թեև այն որոշ հաջողություններ կարողացել է արձանագրել, սակայն համաշխարհային մակարդակով թուրքական դիվանագիտությունը չի կարող հնարամիտ համարվել:

«Բացի այդ՝ քրդական խնդիրն ավելի սրվելու փուլում է ոչ միայն «Քրդական աշխատավորական» կուսակցության գործողությունների, այլև այն պատճառով, որ Թուրքիայում ի վերջո հայտնվել է քրդական քաղաքական ուժ, որը կարողանում է համախմբել քրդերին և քաղաքական տեսանկյունից քայլ առաջ ապահովել, որը շատ էական կարող է լինել Թուրքիայի ապագայի համար: Միևնույն ժամանակ, Սիրայում և Իրաքում ստեղծված իրավիճակը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում և, ինչպես գիտենք, Թուրքիան որդեգրել էր «զրո խնդիր հարևանների հետ», բայց առայժմ մեծ հաշվով կարելի է այն վերաձևակերպել՝ «զրո հարևաններ» կամ «հազար խնդիր հարևանների հետ»: Այնպես որ, Թուրքիայի համար շատ բարդ փուլ է ներքին և արտաքին ճակատում»,- ասում է թուրքագետը:

Ա.Գրիգորյան

Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան