Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին


Վանաձորի փողոցների մարդաբոյ փոսերը և ներկայիս քաղաքապետի սին խոստումները հոգնեցրել են վանաձորցիներին

Հասարակություն

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով 1999 թ-ին ընտրվել է Վանաձորի քաղաքապետ և դրանից հետո էլ 4 անգամ վերընտրվել նույն պաշտոնում, իր պաշտոնավարման ընթացքում պարգևատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով, Անանիա Շիրակացի մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մեդալով, Համայնքների միության հուշամեդալով, ՀՀ Վարչապետի կողմից անվանական զենքով և բազմաթիվ այլ պատվոգրերով և շնորհակալագրերով:

Պարգևատրումների այս շարանը խոսում է այն մասին, որ որպես իշխող կուսակցության հավատարիմ անդամ քաղաքապետը այս ընթացքում կարողացել է անվերապահորեն կյանքի կոչել վերևից եկող բոլոր պատվերները: Այն, իհարկե, խոսում է նաև մեկ այլ՝ շատ կարևոր փաստի մասին, որ Վանաձորի երկարամյա քաղաքապետը կարողանում է իր շուրջը հավաքել մարդկանց ու դերերի այնպիսի դերաբաշխում կատարել, որ հնարավոր լինի ցանկալի արդյունք ստանալ:

Բայց զարմանալիորեն անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյուքները ցույց տվեցին, որ վանաձորցին այլևս դադարել է կատարել իր քաղաքապետի ցանկությունը: Եվ դա բնական է, քանի որ աղետալի երկրաշարժից հետո արդեն 28 տարի Վանաձորի բնակիչները չեն կարողանում իրենց հարազատ քաղաքում մարդավայել ապրել, հոգնել են17 տարվա քաղաքապետի սին խոստումներից, թե՝ մի քիչ էլ համբերեք տուն էլ կստանաք, կյանքն էլ ավելի կբարելավվի: Տնակային ավաններից մարդկանց այստեղ այնտեղ տեղավորելուց հետո քաղաքապետը վստահեցրել է, որ մի քանի տարուց նրանց նորմալ բնակարան կհատկացվի, բայց այդ մի քանի տարին դարձել է արդեն 10 տարուց ավելի:

Orer.am-ի հետ զրույցում վանաձորցիները վստահեցրեցին, որ քաղաքում ընդամենը մի քանի ընտանիք է կարողանում նորմալ ապրել: Նրանք էլ քաղաքապետի մերձավորներն են: Մնացածը մի կերպ գոյատևում են՝ ո՛չ նորմալ աշխատանք ունեն, ո՛չ էլ նորմալ կյանք: Ի դեպ ՝մամուլն էլ է բազմիցս անդարդարձել Վանաձոր քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակին, մարդաբոյ փոսերին ու մութ փողոցներին, բայց այդ անդրարդարձներն էլ, բողոքներն էլ, մի կողմից հնչել են, մյուս կողմից՝ մոռացվել:

Այն, որ Վանաձորում բազում խնդիրներ կան, անզեն աչքով է տեսանելի, բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ Ամանորից առաջ քաղաքապետն ամեն տարի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ բաշխի Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին:

Նկատենք, որ անցյալ տարի Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ այն պարգևատրումների տեսքով կազմել է 9 մլն 862 հազար դրամ, իսկ 839հզր 600 դրամի չափով էլ կանանց տոնի՝ Մարտի 8-ի՝ և Մայրության ու գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ խրախուսվել են քաղաքապետարանի կանայք:

Ի դեպ, Սամվել Դարբինյանը դեռ չի կողմնորոշվել, թե սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ինքը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՝՞ ոչ, բայց խոստացել է, որ եթե ինքը չառաջադրվի էլ ՀՀԿ-ական թեկնածուին անպայման սատարելու է: Ամենայն հավանականությամբ ավարտին է մոտենում նաև նրա պաշտոնավարման կամ ավելի ստույգ՝ գահակալման ժամկետը, քանի որ ինչպես հայտնի է անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով Վանաձորի քաղաքապետի դեմ դատախազությունում քրեական գործ էր հարուցվել ու հավանաբար այդ գործը կդառնա այն գործոնը, որը շրջացել այլևս հնարավոր չի լինի:

Ա. Գրիգորյան

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները