Խաչատուր Սուքիասյանը երեկվանից մինչ այս պահն անհասանելի է
ՀասարակությունOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչատուր Սուքիասյանը «Ռոսիա Մոլ» նորաբաց առևտրի կենտրոնի միակ սեփականատերը չէ: Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել «ՍիլԿոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադրի հետ, սակայն պարոն Սուքիասյանի հեռախոսահամարը կա´մ ամջատված է, կա´մ ռադիոծածկույթից դուրս:
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հասարակությունն իրավունք ունի ճշգրիտ տեղեկություն ստանալ հենց առաջին աղբյուրից և այդ է պատճառը, որ օդում շրջող լուրերի մասին հասցեկան պատասխան ստանալու համար ենք փորձում կապ հաստատել հենց Խ. Սուքիասյանի հետ, ինչը, ցավոք, մինչ այս պահը չի հաջողվում:
Ի դեպ, Orer.am-ի թղթակիցը «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի պաշտոնական բացումից մի քանի օր հետո կենտրոնի սրճարանում նկատել է Խ. Սուքիասյանին, ով այդ պահին առանց թիկնապահների և ուղեկցողների է եղել, իսկ Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները նրան դրսում են սպասել:
Ինչ խոսք, լավ է, որ նման կալիբրի գործարարները հասարակության մեջ կարողանում են առանց թիկնապահների և ուղեկցողների շրջել ու հանգիստ ժամանակ անցկացնել հասարակական վայրում: Այն առևտրի կենտրոնի այցելուների մոտ ավելորդ լարվածություն չի առաջացնի, սակայն, լավ կլինի, որ պարոն Սուքիասյանը որքան ազատորեն շփվում է հասարակության հետ «Ռոսիա Մոլ»-ի շրջանակներում, նույնքան էլ հասանելի լինի լրագրողների համար, որպեսզի հնարավոր լինի ցանկացած տեղեկությանն օպերատիվ կերպով անդրադառնալ, որպեսզի ո´չ ստի կծիկները մեծանան, ո´չ էլ իրականությունն անհասանելի մնա հասարակությունից:
Ա. Գրիգորյան