Արցախում քաղաքացիական անձինք են վիրավորվել
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները:
Մարտական գործողություններն ընթանում են ոչ միայն շփման գծի ողջ երկայնքով, այլև ադրբեջանական կողմը գնդակածում է նաև խաղաղ բնակավայրերը։
Ինչպես Արցախից հաղորդում է Orer.am-ի թղթակիցը, հակառակորդի գնդակից հրազենային վիրավորում են ստացել տարբեր տարիքի 4 քաղաքացիական անձինք, ովքեր այս պահին գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Վիրավորներից երկուսը կանայք են, երկուսը` տղամարդիկ։
Ստեփանակերտի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիրավորների վիճակը կայուն ծանր է։ Քաղաքացիները ստացել են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ։