Արցախցի կանայք հագուստ են կարում սահմանը պահող զինվորների համար
ՀասարակությունՄինչ սահմանին վիճակը շարունակում է լարված մնալ, իսկ ադրբեջանական իշխանություններն էլ սեփական ժողովրդին խաբում են հեքիաթներով, թե իբր Արցախում մարդիկ լքում են իրենց բնակավայրերը, «Մետաքս» կոմբինատում աշխատող կանայք մեր զինվորների համար որակյալ հագուստ եւ սպիտակեղեն են կարում:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեցին աշխատողները, հայ զինվորի համար հագուստ կարելը մեծ պատիվ է եւ կարեւոր գործ: Կարի արտադրամասն ստեղծվել է ԼՂՀ կառավարության կողմից 2013 թվականին: Շենքն ունի բավական մեծ արտադրական տարածք: Արտադրամասը համալրված է ժամանակակից տեխնիկայով:
Ստորեւ ներկայացված նկարները փաստում են, որ իրականում Արցախի կանայք մշտապես հայ զինվորի կողքին են, այժմ նրանք հագուստ են կարում, սակայն հարկ եղած դեպքում զենքը ձեռքին կկանգնեն նաեւ զինվորի կողքին:
Ինչպես տեսնում եք, Արցախում խուճապ չկա, կանայք թեպետ անհանգիստ են, բայց եւ վստահում են հայ զինվորին եւ նրա կողքը կանգնած կամավորականներին:
Սոսե Չանդոյան





