Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»


«Ուր էլ գնամ, տուն եմ գալու: Դու չես լացելու, ես էլ չեմ ծխելու». Դուշմանի պայմանն էր

Razm.info-ն գրում է.

«Ես սգավոր մայր չեմ, ես Դուշման Վարդանի մայրն եմ, ես հերոսի մայր եմ, որի միակ պակասը օտարի ոտքերի տակ տնքացող հողն էր»: Այսպես բնութագրեց իրեն ու իր որդուն Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյանի) մայրը՝ տիկին Զարիկը՝ շնորհակալություն հայտնելով որդու գործը շարունակողներին:

«Վարդանը իմը չի, մոր բաժինը չի, մեր ընտանիքինը չի, էս ժողովրդինն է: Ամեն մարդ իր հոգու խորքում իր Վարդանն ունի, ու ամեն մարդ իր սերն է արտահայտում իր բաժին Վարդանի նկատմամբ»: Իսկ այսպես եղբոր մասին ասաց հերոսի քույրը՝ տիկին Արմինեն:

Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան)

Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան)

Դուշմանի մայրը՝ տիկին Զարիկը

Դուշմանի մայրը՝ տիկին Զարիկը

Դուշման Վարդանի մահվան 22-րդ տարելիցն է

Ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ծանոթները հավաքվել էին Եռաբլուրում՝ նրա շիրիմի մոտ ու հիշում էին Վարդանին, հիշում էին կենդանի ու անմիջական:

Վարդանին հիշում ու նրա անունը փորձում է անաղարտ պահել նաև նրա քրոջ որդին՝ Վարդանը, ում անունը կնքել են քեռու պատվին: Նա արդեն ծառայել է բանակում: Զորամասում ոմանք գիտեին, որ ինքը Դուշմանի քրոջ որդին է, ու թեև սպասելիքները նույնն էին բոլոր զինվորներից, բայց ինքն իրեն ավելի պատասխանատու էր զգում, քանի որ պարտավոր էր բարձր պահել Դուշմանի անունը:

Ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ծանոթները հավաքվել էին Եռաբլուրում՝ նրա շիրիմի մոտ

Ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ծանոթները հավաքվել էին Եռաբլուրում՝ նրա շիրիմի մոտ

Դուշման Վարդանի խոսքերն էին դրոշմված ներկաներից մեկի շապիկի վրա

Դուշման Վարդանի խոսքերն էին դրոշմված ներկաներից մեկի շապիկի վրա

” Վարդա՜ն…

” Ո՞ր Վարդանը…

Դուշման Վարդանի զոհվելուց հետո նրա ընտանիքում շարունակում են Վարդաններ ծնվել: Հերոսի անունով են կնքել ոչ միայն նրա քրոջ, այլև եղբոր ու մարտական ընկերների որդիներից մի քանիսին:

Ու երբ բոլոր Վարդանները Դուշմանենց տանն են լինում, յուրաքանչյուր «Վարդան» կանչին արձագանքում են միանգամից մի քանիսը:

Տիկին Զարիկը բոլոր Վարդանների նկարները հավաքել է Դուշմանի տուն-թանգարանում՝ նրա նկարի կողքին:

Դուշման Վարդանի քրոջ և եղբոր տղաները՝ Վարդանները

Դուշման Վարդանի քրոջ և եղբոր տղաները՝ Վարդանները

Վարդան Ստեփանյանը Դուշման Վարդանի շիրիմի մոտ

Վարդան Ստեփանյանը Դուշման Վարդանի շիրիմի մոտ

Դուշման Վարդանի նկարը՝ շրջապատված նրա հարազատների՝ Վարդան անունով կնքված որդիների նկարներով

Դուշման Վարդանի նկարը՝ շրջապատված նրա հարազատների՝ Վարդան անունով կնքված որդիների նկարներով

Ասում են՝ Դուշմանի եղբորորդին՝ կրտսեր Վարդանը, բնավորությամբ շատ նման է իր հորեղբորը: Վարդանը սովորում է Երևանի թիվ 32 դպրոցում, որտեղ ժամանակին սովորել է հենց Դուշման Վարդանը: 12 տարեկան է, սիրում է ազգագրական պարեր ու հատկապես յարխուշտան: Ցանկանում է մեծանալ, իրավաբան դառնալ, որ շարունակի Դուշմանի գործը, քանի որ հորեղբայրը նույնպես իրավաբանություն էր սովորում:

Եռաբլուրից մեկնում ենք Դուշման Վարդանի տուն-թանգարան: Մտնում ենք թանգարան ու կրտսեր Վարդանը միանգամից ուշադրությունը հրավիրում է Դուշմանի ռազմական իրերին, հետո ցույց տալիս հանրահայտ գլխարկը:

Պարզվում է՝ Դուշմանը զինվորական գործի հետ մեկտեղ նկարել է, փայտից քանդակներ պատրաստել ու ստեղծագործել:

Պահարաններից մեկում Դուշմանի զինվորական իրերն են՝ սաղավարտն ու գոտին, պայուսակները, զենքերի մասին գրականությունը, որ կրտսեր Վարդանը դեռ չի կարդում, սպասում է մեծանա, որ հասկանալով կարդա:

Դուշմանի լեգենդար գլխարկը

Դուշմանի լեգենդար գլխարկը

Վարդանի թաշկինակը՝ Նոր տարվա նվեր

Վարդանի թաշկինակը՝ Նոր տարվա նվեր

Մոտենում ենք զգեստապահարանին, որտեղ Զարիկ մայրիկը հավաքել է Դուշմանի՝ բարուրաշորից սկսած մինչև զինվորական համազգետները: Կրտսեր Վարդանը մեծ հպարտությամբ ցույց է տալիս այն պիջակը, որը ժամանակին հագել են ընտանիքի բոլոր Վարդանները:

Կրտսեր Վարդանն ասում է, որ թանգարանում սիրած տեղ, ամենասիրած նկար չունի, բոլոր իրերն էլ հարազատ են: Հետո ներկայացնում է տուն-թանգարանում պահվող նկարները, պատմում դրանց պատմությունները, ցույց տալիս հորեղբոր ստացած մեդալները, պատվոգրերը, Շուշիի այն փողոցի լուսանկարը, որ կրում է Դուշման Վարդանի անունը:

Վարդան Ստեփանյանի զինվորական համազգեստները

Վարդան Ստեփանյանի զինվորական համազգեստները

Դուշմանի եղբորորդի Վարդանը ցույց է տալիս այն հագուստները, որոնք և´ հորեղբայրն է հագել և´ ինքը

Դուշմանի եղբորորդի Վարդանը ցույց է տալիս այն հագուստները, որոնք և´ հորեղբայրն է հագել և´ ինքը

Պատին Դուշմանի հանրահայտ նկարն է՝ գլխարկով ու ժպիտը դեմքին:

Երբ Դուշմանը տեսել է նկարը, քամահրանքով ասել է. «էս ի՞նչ նկար է, ոնցոր կապիկի դեմք լինի»:

«Թեև հաղթանակած, վաստակած զինվորի ժպիտն է պատկերված, բայց Վարդանը չի հավանել նկարը. դրա մեջ ինքը սափրված չէր: Շատ կոկիկ էր, միշտ սափրված էր ու երբ կռվից գալուց հետո գնում էր համալսարան, ոչ ոք չէր պատկերացնում, որ Վարդանը կապ ունի պատերազմի հետ»,- եղբորորդուն շարունակում է Արմինե Ստեփանյանը՝ Դուշմանի քույրը:

Թեև հաղթանակած, վաստակած զինվորի ժպիտն է պատկերված, բայց Վարդանը չի հավանել նկարը. դրա մեջ ինքը սափրված չէր...

Թեև հաղթանակած, վաստակած զինվորի ժպիտն է պատկերված, բայց Վարդանը չի հավանել նկարը. դրա մեջ ինքը սափրված չէր…

Պահպանվել են բոլոր պատվոգրերը, անգամ դպրոցական շնորհակալագրերը, որոնց համար խորհրդային իշխանությունները գումար էին հատկացնում դպրոցականների ծնողներին, իսկ Վարդանն ու քույրը վաստակած գումարով նվագարկիչ և այլ իրեր էին գնում:

Կռիվ-կռիվ էին խաղում ու «ազատագրում» գրքերը

Թանգարանում կա նաև գրադարան, որից օգտվել է Դուշմանը: Հերոսի քույրը՝ տիկին Արմինեն պատմում է, որ փոքր ժամանակ գրադարանի գրադարակների մեջտեղում կռիվ-կռիվ էին խաղում եղբոր հետ ու «ազատագրում» էին գրքերը:

Առաջին պլանում Դուշմանի քույրն է՝ Արմինե Ստեփանյանը, երկրորդում՝ իր դուստրը

Առաջին պլանում Դուշմանի քույրն է՝ Արմինե Ստեփանյանը, երկրորդում՝ իր դուստրը

Վարդանը քրոջն ասում էր, որ հայը իրավունք չունի թուլանալու, քանի դեռ հարևանությամբ կա թուրքը: Հայը պիտի զինվորներ պատրաստի, քանի որ թուրքը չի կորցնելու ախորժակը Հայաստանի նկատմամբ:

Սա էր պատճառը, որ Դուշմանը որոշել էր գնալ Աֆղանստանում ծառայելու:

Տանն ասում էր, թե իբր գնում է ընդունելության համար մաթեմատիկա ու ֆիզիկա պարապելու, բայց իրականում գնում էր պարաշյուտով թռչելու: Քննության օրն էլ գնացել էր պատերազմի մասին ֆիլմ դիտելու ու կտրվել էր պոլիտեխնիկի ընդունելության քննությունից:

Հետո դիմել էր զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան, որտեղ պատերազմ էր: Գիտեր, որ Հայաստանում զինվորի կարիք միշտ էլ լինելու է: Պայմանավորվածություն ուներ մոր հետ. «Ուր էլ գնամ, տուն եմ գալու: Դու չես լացելու, ես էլ չեմ ծխելու»: Հենց Աֆղանստանից էլ բերեց «Դուշման» մականունը:

Գրում եմ «Հունգարիայից»

«Քանի որ ձեռագիրս լավն է, ինձ Հունգարիա են տանում»: Իսկ իրականում Դուշմանն արդեն մասնակցում էր աֆղանական պատերազմին: Մի քանի նամակ էր միանգամից գրում, թողնում զորամասում, որ քանի դեռ ինքը մարտերի մեջ էր լինում, զորամասում մնացող ընկերներն ուղարկեին իր ընտանիքին, բացակայությունը չզգացվեր:

Ինչու՞ Հունգարիա, որովհետև զորամասում գիրք էր գտել Հունգարիայի տեսարժան վայրերի մասին, ու որպեսզի մայրը հետախույզին բնորոշ կասկածամտությամբ գլխի չընկներ իր գտնվելու վայրի մասին, գրում էր հենց այդ երկրի մասին:

Դուշման Վարդանի նամակներից մեկը, որտեղ ինքը գրում է, թե Հունգարիայում է։ Այնինչ՝ Աֆղանստանում է

Դուշման Վարդանի նամակներից մեկը, որտեղ ինքը գրում է, թե Հունգարիայում է։ Այնինչ՝ Աֆղանստանում է

Դուշման Վարդանի նամակներից մեկը

Դուշման Վարդանի նամակներից մեկը

«Գրում եմ ձեզ Հունգարիայից: Բա, այպիսի հետաքրքիր բան է բանակը, ամբողջ աշխարհն ես պտտվում, այստեղ շատ լավ է: Այստեղ շոգ չէ, ամենաշատը 30 աստիճան, ամբողջ շրջապատը անտառներ են, զորամասը գտնվում է տուրբազաների մոտ, մեզ մոտ առողջարան էլ կա: Այստեղ առաջին օրը տեղացիները մեզ ձմերուկի մուրաբա հյուրասիրեցին, առաջին անգամ էի ուտում, շատ դուրս եկավ: Ասում են՝ հունգարացիները խաղողի լավ գինի են սարքում, հնարավորության դեպքում դա էլ կփորձեմ ու կգրեմ: Առայժմ ինձ ոչ մի տեղ չեն նշանակել, բայց խոստացել են, որ շտաբում «պիսր» (գրագիր) են նշանակելու: Կերակրում են շատ լավ, ինչ եկել ենք, առայժմ ոչինչ չենք արել, զորամասում նույնիսկ լավ լողավազան կա, բաղնիքը՝ ֆիննական…»,- ու սա գրում էր Աֆղանստանից, որտեղ խորհրդային զորքերը պատերազմ էին վարում:

Դուշմանը միշտ առանձին նամակներ էր ուղարկում մորը, քրոջը, եղբորը: Յուրաքանչյուրին պատմում էր առանձին պատմություն, իսկ եղբորը պատմում էր մի քիչ ավելին ու պատրաստում էր զինվորական ծառայությանը:

Դուշման Վարդանի նամակներից մեկը

Դուշման Վարդանի նամակներից մեկը

«Բարև, Տիկո՜ ջան, էս էլ մեր համազգեստը…», «Տիկո՜ ջան, վաղը մեզ, այսինքն՝ մի քանի հայերի, ուղարկում են Հունգարիա, դրա համար շատ ուրախ եմ, գոնե արտասահմանյան երկիր կտեսնեմ: Ապե՜ր, դու մամային լսիր, լա՜վ սովորիր. նույնիսկ բանակում է դա պետք գալիս: Թենիսի պարապմունքները բաց մի՜ թող, առավոտներն էլ տղաների հետ վազիր: Մեզ մոտ տղաներ կան, որ տանը միայն հաց են կերել ու զուգարան գնացել: Հիմա էլ վազել չեն կարողանում, մի քիչ վազում են ու ընկնում, լալիս: Դրա համար սպորտով շատ զբաղվիր…»:

Աֆղանստանից՝ Արցախ

Աֆղանստանում ծառայությունից հետո Վարդանը վերադարձել էր Երևան ու ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: Սակայն Դուշմանը վաղուց էր կանխագուշակում հայության ապագան:

1988-ին՝ արցախյան շարժման սկզբներից Վարդանն արդեն առաջին շարքերում էր: Բայց չէր բավարարվում ցույցերին մասնակցությամբ: Ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծել էր «Ասպետ» խումբը, որտեղ մարտիկներ էր պատրաստում, իսկ հետագայում նման խումբ ստեղծեց նաև Արցախում:

Աֆղանստանում կռված տղաներից հենց նա էր, որ մարզում էր «Ազգային լեգեոն» ջոկատին, որի կազմում էին նաև Մկրտիչ Տոնոյանն ու Դավիթ Ամալյանը: Նա էր, որ բանակի ստեղծման հիմքերից մեկը եղավ, մասնակցեց Արցախյան պատերազմի գրեթե բոլոր թեժ կետերի մարտերին՝ Երասխավանում, Տավուշում, Ստեփանակերտը կրակի տակ պահող Կրկժանում, Շուշիում ու այլ տեղերում:

Շուշիի ազատագրումից հետո էր, որ գինի էր կաթեցնում Շուշիի հայկական գերեզմանատան շիրմաքարերին ու ասում. «Մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…»:

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»