Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»


Պատերազմի աստվածները

Panarmenian.net-ը գրում է.

Հայկական հրետանու հերոսությունն Ադրբեջանի դեմ ապրիլյան մարտերում
Ապրիլի 1-5-ը Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերազանց գործեցին բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ հայ հրետանավորները, տանկիստները և հակատանկային զորքերը։

Ընդհանրապես, քառօրյա մարտերը ռազմական գործիչների ու մասնագետների գնահատմամբ աչքի ընկան զինտեխնիկայի կիրառման մեծ ինտենսիվությամբ ու նոր զինատեսակների կիրառմամբ։ Այդ պայմաններում ադրբեջանական կողմի խիտ և հագեցված կրակին պատասխանելու համար ինքնաբերաբար առաջին պլան մղվեց հենց ծանր զինատեսակների կիրառումը։ PAN-ն ամփոփել և համառոտ ներկայացնում է քառօրյա մարտերի ընթացքում հայկական հրետանային զորքերի գրագետ գործողություններն ու մարտավարությունը, որոնք էական նշանակություն ունեցան հայկական կողմի հաջողությունների համար։

Մարտական գործողությունների հենց առաջին օրը հայկական զինուժի պատասխան գործողությունների զգալի ծանրաբեռնվածությունը կրում էին զրահատանկային և հրթիռահրետանային զորքերը։ Ընդգծենք, որ մեծապես հայ հրթիռահրետանավորների դիպուկ և գրագետ աշխատանքի շնորհիվ կայծակնային հաջողությունների հույսով գրոհող, բայց որևէ մարտավարական հաջողության չհասած ադրբեջանական ուժերը նախ կասեցվեցին առաջնագծի երկայնքով, ապա սկսեցին մեծ կորուստներ կրել՝ ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի տեսքով։ Ընդ որում, եթե տանկային ուժերի հիմնական խնդիրը հակառակորդի գրոհող տանկերի և այլ զրահատեխնիկայի դեմ պայքարն էր և առաջնագծի ընթացիկ պաշտպանությունը, ապա հրետանու խնդիրը փաստացի դարձավ ոչ միայն ադրբեջանական կրակակետերի, նաև հենց տանկային ուժերի ճնշումը, այլև գրոհող և մեծ կորուստներ կրող ստորաբաժանումների ուժեղացման համար թիկունքից մոտեցող ռեզերվային ուժերի խոցումը։

Հայկական հրետանին հակառակորդի տանկային ուժերին ծանր հարվածներ հասցրեց ինչպես հյուսիս-արևելյան, այնպես էլ հարավ-արևելյան ուղղությամբ, բացի այդ՝ հակառակորդի համար անսպասելի հզոր հարված հասցրեց նաև կենտրոնական ուղղությամբ առաջնագծին թաքուն մոտենալով հընթացս հարձակվել փորձող ադրբեջանական տանկային խմբավորմանը՝ դրանով իսկ խափանելով հակառակորդի նախատեսած գրոհն այդ ուղղությամբ։

Ակտիվ ռազմական գործողությունների նախավերջին օրը՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանը վերջնականապես համոզվեց, որ չի կարողանում ճեղքել հայկական ամուր պաշտպանությունը: Այդ իսկ պատճառով Մարտակերտի (հյուսիսարևելյան) ուղղությամբ հայ դիրքապահների դեմ որոշվեց կիրառել «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգը: Խիստ մահաբեր այդ համակարգն օգտակար է թույլ զինված ստորաբաժանումների դեմ մարտերում՝ դիրքերի ոչնչացման համար: Սակայն այն ունի ընդամենը 6 կմ հեռահարություն, ինչը քիչ իմաստավորված ու ռիսկային է դարձնում դրա կիրառումը հակառակորդի չճնշված հրետանին գործի դնելու պարագայում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կողմից «Սոլնցեպյոկի» կիրառումն ավելի շատ նման էր հուսահատ ու բախտը փորձող քայլի, քան հաշվարկված մարտավարության: Փորձը, կրկին, ձախողվել է հրետանավորների ջանքերի շնորհիվ. հայկական դիրքերի ուղղությամբ «Սոլնցեպյոկի» առաջին կրակոցներից րոպեներ անց հրանետերի դիրքերը ու թիկունքը հայտնվեցին հայկական հրետանու ուժեղ ու շարունակական հարվածների տակ (արդյունքում կամ ոչնչացվելով, կամ մարտից դուրս բերվելով): Հրետանու վարպետության շնորհիվ Ադրբեջանը զրկվեց «Սոլնցեպյոկերի» կիրառման հնարավորությունից, ինչը տասնյակ հայ դիրքապահների կյանք ու տարածքների կորուստ կարող էր արժենալ:

Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի հրետանու ձախողումը «ծածկելուն» միտված հուսահատ և վստահաբար ոչ ամբողջովին հաշվարկված քայլ էր նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառումը, ավելի հստակ՝ խիստ անհաջող կիրառումը։ Քանի որ հայկական հրետանու աշխատանքի շնորհիվ ադրբեջանական կողմի հրետանային ուժերը չկատարեցին իրենց առջև դրված մարտավարական խնդիրները (փոխարենը ինտենսիվ կրակի տակ պահեցին հայկական խաղաղ բնակավայրերը), չի բացառվում, որ հակառակորդը փորձեց արդեն ՊԲ հրետանու հասանելիությունից դուրս՝ առաջնագծից ավելի խորք ընկած կրակադիրքից կիրառել 90 կմ հեռահարության «Սմերչ» համակարգ, որի արկերն, ըստ ՊԲ տվյալների՝ ոչ միայն բավական շեղ են ընկել հավանական նշանակետից, այլև հիմնականում չեն պայթել։

Հայկական կողմը կարող էր «Սմերչին» «Թայֆունով» (WM-80 հեռահար համակարգերի հարվածով) պատասխանել: Եղել է նման հարված թե ոչ՝ հայտնի չդարձավ, քանի որ «Սմերչի» կիրառումից ժամեր անց կրակի դադարեցման մասին բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:

Այն, որ հայկական հրետանին գործել է դիպուկ, չեն թաքցնում անգամ իրենք՝ ադրբեջանցիները: Այսպես, ապրիլի 13-ին Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ, բուժծառայության գնդապետ Ֆամիլ Բաբաևը պատահաբար հաստատել է հրետանու գործողություններից մեծ թվով կորուստների փաստը: Նախ, խոսելով վիրավոր ադրբեջանցիների վիճակի մասին, նա հայտարարել է, որ «ադրբեջանցի զինծառայողների դեմ ավերիչ ուժի զենք է կիրառվել»: Երկրորդ՝ նա հայտնել է, որ ադրբեջանական բանակն ունեցել է աննորմալ բարձր ծանր վիրավորների քանակ, որը սովորական պատերազմների նորմը գերազանցել է 3-4 անգամ: «Սովորաբար ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորումների քանակը չպետք է գերազանցի 10-12%-ը, սակայն այս դեպքում այդ ցուցանիշը հասնում է 40-45%-ի: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերն օգտագործել են խոշոր տրամաչափի և ավելի ավերիչ զենք: Օրինակ, վիրավորներից մեկի մարմնում ավելի քան 40 բեկոր է հայտնաբերվել»,- ասել էր նա: Բնականաբար, ոչ բոլոր ծանր վիրավոր ադրբեջանցիներն են հայ հրետանավորների «խղճին», սակայն բեկորների քանակի ու զենքերի տրամաչափի մասին ադրբեջանցի վիրաբույժի խոստովանությունները կողմնակիորեն հաստատում են ադրբեջանցի զինծառայողների խոշոր կուտակումների վայրերին հայկական հրետանու ճշգրիտ հարվածների եղելությունը:

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունը