Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


Գիրքը միշտ կմնա և չի կարող երկրորդ պլան մղվել. Դանիել Հան

Մշակույթ

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում թարգմանիչների համար անցկացված եռօրյա վարպետության դասընթացը կազմակերպվել էր մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) հայաստանյան կոմիտեի կողմից, IBBY-ի «Յամադա հիմնադրամի» (Yamada Fund) 2016 թվականի դրամաշնորհային ծրագրի «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակում:

Այն վարում էր Մեծ Բրիտանիայից հրավիրված հայտնի թարգմանիչ և գրող Դանիել Հանը: Բացի ստեղծագործելուց, նա զբաղվում է նաև գրական գեղարվեստական գործերի թարգմանությամբ և արդեն հասցրել է մոտ 30 գիրք թարգմանել պորտուգալերենից, իսպաներենից, ֆրանսերենից և ներկայացնել անգլալեզու ընթերցողներին:

Orer.am-ի հետ զրույցում Դ.Հանը նշեց, որ ոչ միայն թարգմանությամբ է զբաղվում, այլև տարբեր երկրների թարգմանիչների հետ անցկացնում է վարպետության դասընթացներ և նրանց թարգմանական արվեստին է ծանոթացնում և սովորեցնում այդ մասնագիտության նրբությունները: Գեղարվեստական գրքերից բացի՝ նա նաև մանկական գրական- գեղարվեստական ստեղծագործություններ է թարգմանում և անցած տարի մանուկների դատին է ներկայացրել մի ժողովածու, որը համարում է իր կողմից մանուկների համար թարգմանած ամենածավալուն գիրքը:

Դանիել Հանը թարգմանությամբ զբաղվում է արդեն 10 տարի, իսկ թարգմանությունների հիմնական պատվիրատուները հրատարակչություններն են: Նրան չի անհանգստացնում, որ ինտերնետը, ներխուժելով մարդկանց կյանք, կարող է խզել գիրք-ընթերցող կապը և ընթերցողին հետ մղել գրախանութներ այցելելուց և գրքի հետ շփվելու հնարավորությունից:

«Գիրքը, ինտերնետից բացի, մրցում է նաև ֆիլմերի և գեղարվեստական այլ ժանրերի հետ, ուստի, անկախ նրանից, թե ընթերցողը գրքի՞ց է ընթերցում ստեղծագործությունը, թե՞ պլանշետից, միևնույնն է, գիրքը միշտ կմնա և երբեք չի կարող երկրորդ պլան մղվել»,- ասաց Դ. Հանը:

Խոսելով թարգմանիչների համար անցկացվող վարպետության դասընթացների մասին՝ նա նշեց, որ բազմաթիվ երկրներում է նմանատիպ գործունեությամբ հանդես եկել, մասնավորապես՝ Բրազիլիայում, Քաթարում, Պակիստանում և շատ այլ երկրներում, սակայն, նրա կարծիքով, Հայաստանում կազմակերպված դասընթացի մասնակիցներն առանձնանում են իրենց յուրահատուկ տաղանդով:

«Շատ տպավորված եմ հայ թարգմանիչներով: Դասընթացի մասնակիցներից ոմանք նախկինում գիրք են թարգմանել, ոմանք ստեղծագործություններ են թարգմանել: Նրանց թվում կան նաև ուսանողներ, ովքեր ընդհանրապես գեղարվեստական թարգմանություններ չեն կատարել և շատ հետաքրքիր է նման տարբեր մասնակիցների հետ աշխատելը: Ես շատ գոհ եմ բոլորից և ստեղծված մթնոլորտում աշխատելը ինձ համար նույնպես շատ հետաքրքիր է»,- ասաց Դ. Հանը:

Նա երկորդ անգամ է Հայաստան այցելում: Նրա առաջին այցի նպատակն աշխատանքային հանդիպումներ են եղել հայ ակադեմիկոսների, գրողների և այլ մասնագետների հետ՝ ներկայացնելու քոփիռայթինգի, խմբագրական արվեստի, հրատարակչական արվեստի նրբությունները:

Հետաքրքիր էր, որ հայտնի գրող և թարգմանիչ Դանիելը բավականին զուսպ էր իր մասին պատմելիս և ամենևին էլ չէր ընդգծում իր՝ հայտնի լինելու հանգամանքը: Իսկ զրույցի ավարտին նա նշեց, որ շատ է ցանկանում այլ ծրագրերի շրջանակում կրկին այցելել Հայաստան, քանի որ իրեն շատ է դուր եկել մեր երկիրը: Ինչպես մեր երկիր ժամանող բոլոր հյուրերը, նա նույնպես չշրջանցեց հայկական բացառիկ հյուրասիրությունն ու ընդգծված ուշադրությունը հյուրերի հանդեպ, ինչը նույնպես շատ էր տպավորել նրան:

Ինչ վերաբերում է թարգմանիչների վարպետության դասընթացի մասնակիցների հետ ստեղծված կապերի ամրապնդմանը, նա նշեց, որ իրենք ֆեյսբության էջ ունեն, որի միջոցով կապն առավել հաստատուն կդառնա և կփորձեն հետագայում նույնպես համատեղ քննարկումներ և այլ աշխատանքներ իրականացնել:

Արմինե Գրիգորյան

Մելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային