Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից


Աշոտ Աղաբաբյանը իր ցասու՞մն է արտահայտել երկրում առկա հոռի երևույթների նկատմամբ

ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է: Հավանաբար Սերժ Սարգսյանը նման տխուր եզրահանգումներ անելու լրջագույն առիթ է ունեցել:

ՀՀ և ՀՀԿ ղեկավարի այդ դարակազմիկ հայտարարությունը առիթ հանդիսացավ, որպեսզի մենք սկսենք հոդվածաշար՝ ներկայացնելու համար ԱԺ հինգերորդ գումարման վերջին՝ հինգերորդ նստաշրջանի (03,02,2014-ից 11,06,2014) ընթացքում խրամատը լքած պատգամավորներին: Նաև քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե իրենց ընտրյալները, բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ, կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան. իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ, և պետք է վերջ տան ընտրողների նկատմամբ հանցավոր անտարբերությանը:

Եվ այսպես, «Խրամատը լքողները» շարքի հերթական հերոսը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է: Պարոն Աղաբաբյանը շատ ակտիվ է խորհրդարանի միջանցքներում, ՀՀԿ գրասենյակի բակում, բայց արի ու տես՝ նույն էնտուզիազմով չի լցնում ԱԺ նիստերի դահլիճը: ԱԺ նախորդ նստաշրջանում նա բացակայել է 19 անգամ՝ ընդամենը երեք բացակայությամբ զիջելով «շաքյարի արքա» Սամվել Ալեքսանյանին:

Ցավոք, միայն իր ֆիզիկական ներկայությունը խորհրդարանում համարելով բավարար՝ հայ ժողովրդի քաղաքական և կուլտուր-կենցաղային խնդիրների բարելավման համար, Աշոտ Աղաբաբյանը երբեք ելույթներ չի ունեցել և հարցեր չի ուղղել կառավարությանը: Մինչդեռ հետևելով նրա՝ լրագրողներին և ակտիվիստներին ուղղված բազմաթիվ իմաստուն պատգամներին՝ խորին կսկիծով կարելի է արձանագրել, որ ի դեմս Աղաբաբյանի՝ խորհրդարանի ամբիոնը կորցրել է ճկուն, իմաստուն և պայքարող պատգամավորի իսկական վառ կերպար: Մեր քաղաքական դաշտը աղքատանում է հենց այդ պատճառով, որ մեր ազգընտիրները իրենց էներգիան սպառում են խորհրդարանի միջանցքներում և ՀՀԿ-ի բակում: Աչքերս լցվեցին արդեն...

Հինգերորդ նստաշրջանի ընթացքում Աշոտ Աղաբաբյանը մեկ անգամ չի մասնակցել քվեարկությանը, սակայն կոճակը մաշել է 43 անգամ, որից մեկը քվեարկել է... դեմ: Ձեզ թվում է, թե նա այդ քայլով իր ցասու՞մն է արտահայտել երկրում առկա հոռի (այո՛, հ-ով) երևույթների նկատմամբ. ոչ, մեր փառապանծ ընտրյալը իր ցասումն է արտահայտել ընդդիմության առաջարկած  «Գազամատակարարման ոլորտի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագծի նկատմամբ: Բավական չէ՝ անամոթները բողոքում են իշխանությունների վսեմ գազային գործարքներից, մի հատ էլ օրինագիծ են ներկայացնում: Թու՛, զզվելի է պարզապես: Եվ ՀՀԿ նվիրյալը չէր կարող անտարբեր մնալ այս աղաղակող այլանդակության նկատմամբ:

Այս ամբողջ իդիլիան խաթարում է մեկ շատ փոքրիկ դետալ. ինչպե՞ս, ախր ինչպես կարկառուն ՀՀԿ-ականը, «կամբատի»՝ Գալուստ Սահակյանի աներորդին, պետք է իր ղեկավարին՝ Սերժ Ազատիչին պատասխան տա, թե ինչու է այդքան շատ բացակայել ԱԺ նիստերից և լքել խրամատը այն պահին, երբ յուրաքանչյուր պահի սպասվում էր Զառայի դիվերսիոն հարձակումը ՀՀԿ անսասան դիրքերի վրա:

Կարծում եմ, որ իմ համեստ ուժերով պատրաստված այս տեղեկանքը կօգնի ՀՀԿ «զինյալներին»՝ այսուհետ հավուր պատշաճի ներկայանալու «զորամաս»...

Վարուժան Բաբաջանյան

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա Կոստանյան