Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ Կարապետյան Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ» Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»


Հայաստանում Air France ավիաընկերությունը տոնում է գործունեության 10-ամյակը

Հասարակություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նոյեմբերի 17-ին մեծ շուքով նշվել է Air France ավիաընկերության Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի տասներորդ տարեդարձը՝ ֆրանսիական Բոժոլե Նուվո գինու տոնակատարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Երեւանի եւ Փարիզի միջեւ տասը տարի առաջ թռիչք իրականացվեց, որը շատ կարեւոր իրադարձություն էր բոլորի համար:

«Ես ինքս օգտվում եմ Air France ավիաընկերության ծառայություններից, բայց ոչ միայն ելնելով ազգասիրական միտումներից, այլ գտնում եմ, որ այդ ավիաընկերությունը լավ է սպասարկում իր հաճախորդներին»,-ասաց նա:

Air France-KLM-ի տարածաշրջանային մենեջեր Ֆրանկ Վան՛տ Հոֆն ուրախությամբ հիշատակեց ավիաընկերության կողմից իրականացրած Էյրբաս Ա320 ինքնաթիռով ամենաառաջին չվերթին լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայության փաստը:

«Այս տասը տարիների ընթացքում Air France-ը մայրաքաղաքների միջեւ տեղափոխել է ավելի քան 500.000 ուղեւորի: Մենք թարմացնում ենք հին ինքնաթիռները, բարելավում սնունդն ինքնաթիռներում, անընդհատ ճանապարհներ ենք որոնում ընդլայնելու մեր ցանցը»,-ասաց Հոֆը: Executive Travel գործակալության նախագահ Լեւոն Բաղդասարյանն էլ հավելեց, որ այսօր ավիաուղիները դեպի Երեւան իրականացնում են շաբաթական չորս չվերթ ամառային եւ երկու չվերթ ձմեռային չվացուցակով:

«Արդեն մեկ ամիս է, ինչ Air France ավիաընկերությունը ձմեռային շրջանի համար Երեւանից Փարիզ մեկնողներին առաջարկում է 20-25 տոկոս ավելի էժան գներով տոմսեր»,- նշեց Բաղդասարյանը: Հայաստանում Air France-ի Փարիզ-Երեւան առաջին չվերթն իրականացվել է 2006 թվականի ապրիլի 8-ին: Երկու մայրաքաղաքներն իրար կապող եվրոպական առաջատար ավիաընկերության վերոնշյալ չվերթը նոր խթան դարձավ ինչպես գործարար եւ տուրիստական, այնպես էլ մշակութային կապերի ընդլայնման եւ ամրապնդման համար: Եվրոպական խոշորագույն ավիաընկերության կողմից առաջարկված երթուղիների լայն ցանցի շնորհիվ՝ նոր հնարավորություններ ստեղծվեցին ոչ միայն հայաստանցիների, այլեւ աշխարհով մեկ սփռված հայության համար:

Air France ավիաընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին: 2004 թվականին կազմավորվել է Air France-KLM խումբը, որն այժմ իրականացնում է օրական 2200 չվերթ աշխարհով մեկ՝ իր 352 օդանավերի միջոցով: Խումբն առաջարկում է չվերթներ 320 ուղղություններով դեպի աշխարհի 114 երկրներ:

 

Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանԻնչո՞ւ է Ադրբեջանի 2026-ի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով․ Աբրահամյան Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանՄիանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ ՀակոբյանՆարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում. «Մեր ձևով» շարժման խոսնակ Ադրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը երկու օրենք է պատրաստում ընդդեմ ԶԼՄ-ների և կուսակցությունների Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի Երևանի Ավան համայնքում ներկայացրեցի Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. Նարեկ ԿարապետյանՎեհափառի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, շարունակել՝ Փաշինյանը․ Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» անդամները մշտապես մասնակցում են կիրակնօրյա պատարագների, ժամերգությունների, և զորակցում անսասան մնացած հոգևորականներինԱռողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերը․ անպատրաստ բուժհաստատություններ, բարձր վճար. ՀայաՔվե Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյան․ «Հայրենիքը վտանգված էր, ամեն ինչ թողեցի և վերադարձա». «Ալֆա զրուցակից» Ժողովրդավարական արժեքների հիմնադիրները լռում են Եկեղեցու դեմ պետական ճնշման վտանգավոր ուղին Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ ինչպես նրան ուղղել հարցերՈւժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է. Մարիաննա ՂահրամանյանԿուսակցության ղեկավարը մեղադրել է իշխանություններին «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքը անտեսելու մեջ․ «Գլուխները ավազի մեջ են թաքցնում» Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե ՀովհաննիսյանՆարեկ Կարապետյանը շուտով հանրությանն է ներկայացնելու իրենց անվտանգային տեսլականը Հազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան Սաղաթելյան«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանՆերկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. ՌյաբկովԾովային հսկաները՝ թիրախի տակ. մարդիկ կետերի որսով զբաղվել են 5 000 տարի առաջ Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել