Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 240 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունՆոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից տեղեկանում ենք, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: