Քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում թափուր աշխատատեղերի մասին կարելի է տեղեկանալ համացանցումով
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններին հանձնարարել էր ներկայացնել առաջարկություններ՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի համապատասխան հանձնարարականով՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ հետևյալ https://www.yerevan.am/am/job/
«Այս կերպ մենք ցանկանում ենք քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներում առկա թափուր հաստիքների մասին քաղաքացիներին իրազեկելու նոր մշակույթ ձևավորել՝ հնարավորությունների ու լիազորությունների շրջանակում օգտակար դառնալով մեր համաքաղաքացիներին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 25-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում առկա է 52 թափուր հաստիք, որից 28-ը՝ առողջապահության ոլորտում, իսկ 24-ը՝ տրանսպորտի ոլորտում: