Հրդեհ Լոռու մարզում
ՀասարակությունՆոյեմբերի 26-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի թիվ 9 փողոցի 5-րդ տան բակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.29-ին: Այրվել է Ս. Թ.-ին պատկանող 9 փողոցի թիվ 5-րդ տան բակում կայանած «Վազ-2121» մակնիշի 34 LN 738 պ/հ ավտոմեքենան և մոտակայքում կուտակած մոտ 2 տոննա խոտի դեզն ամբողջությամբ: