Մեկ ամիս անց չի հաջողվում գտնել Սեւանում կորած նորատուսցի երիտասարդին
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Շուրջ մեկ ամիս առաջ ձկնորսության դուրս գալուց հետո Սեւանա լճում կորած 25-ամյա Ամուր Կյուրեղյանին դեռ չեն գտել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: Նա նշեց, որ ամեն օր երիտասարդ ձկնորսի որոնողական աշխատանքները Սեւանա լճում շարունակվում են, սակայն, փրկարաարներին եւ գյուղացիներին դեռ չի հաջողվում գտնել կորած ձկնորսին:
Ամուր Կյուրեղյանը ձկնորսության էր դուրս եկել ընկերոջ` Արեւշատ Առաքելյանի հետ, որի դին փրկարարները գտել էին կորելուց 10 օր հետո:
Փրկարարները նոյեմբերի 6-ին Սեւանա լճում հայտնաբերել էին այն մոտորանավակը, որով նորատուսցի երկու երիտասարդ ձկնորսները դուրս էին եկել ձկնորսության:
Հիշեցնենք, որ Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24–ամյա Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են: