Երեւանում թուրք լրագրողին վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվողը դիմել է Վճռաբեկ
ՀասարակությունԵրեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված եւ երկու տարի պայմանական ազատազրկման եւ 1 տարի վարորդական իրավունքից զրկված Արամ Գրիգորյանը դիմել է Վճռաբեկ դատարան: Նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու արդարացնել իրեն:
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արամ Գրիգորյանի բողոքը: Արամ Գրիգորյանը դժգոհ է առաջին ատյանի կայացրած դատավճռից, նա պնդում է, որ դատավճիռը կայացվել է առանց հիմնավոր ապացույցների եւ պահանջում է արդարացի որոշում կայացնել։